Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը վնասվածքի պատճառով երկու շաբաթ չի կարողանա ֆուտբոլ խաղալ: Այդ մասին գրել է ինքը՝ ֆուտբոլիստը, Facebook-ի իր էջում: Հիշեցնենք, որ Մանուչարյանը վնասվածքը ստացել է նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայացած Հայաստան-Լիտվա ազգային հավաքականների միջեւ ընկերական հանդիպման ժամանակ եւ խաղադաշտը թողել արդեն 16-րդ րոպեին: Բայց մինչ այդ Էդգարը հասցրել էր գրավել մրցակցի դարպասը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ