Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ քաղխորհուրդը արձանագրում է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ԲՀԿ առաջարկը համահունչ չէ կուսակցության որդեգրած քաղաքական կուրսին

Նոյեմբեր 16,2012 21:19

Այսօր տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

Քաղխորհրդում լայն անդրադարձ եղավ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող խնդիրներին: Հաղորդումներով հանդես եկան ՕԵԿ փոխնախագահներ Մհեր Շահգելդյանը և Հեղինե Բիշարյանը:

Անդրադառնալով ՕԵԿ միջազգային գործունությանը` կուսակցության քաղաքական խորհուրդը հավանություն տվեց ՕԵԿ երիտասարդական միության` ԵԺԿ-ի երիտասարդական միությանը անդամակցելուն ուղղված գործողությունների ծրագրին, հանաձայն որի` 2013թ. ՕԵԿ Երիտասարդական միությունը մաս կկազմի միջազգային երիտասարդական այդ հեղինակավոր կառույցին:

Մհեր Շահգելդյանը ներկայացրեց նաև նոյեմբերի 30-ին Երևանում կայանալիք ԵԺԿ գագաթաժողովին ՕԵԿ մասնակցության առընչվող խնդիրները, ինչի կապակցությամբ ընդունվեցին համապատասխան որոշումներ:

Կարևորելով տարբեր քաղաքական ուժերի հետ քաղաքական պարբերաբար կոնսուլտացիաների անցկացումը ՕԵԿ քաղխորհուրդը լսեց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի և Մհեր Շահգելդյանի հաղորդումը ՕԵԿ-ԲՀԿ խորհրդակցությունների մասին: Կարծիքների ամփոփումից հետո ՕԵԿ քաղաքական խորհուրդը որոշեց.

-Քաղաքական դաշտում այսուհետ ևս հանդես գալ կառուցողական գործընկերության դիրքերից և հավանություն տվեց տարբեր քաղաքական ուժերի միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման որդեգրած մարտավարությանը:

Հավատարիմ իր քաղաքական կուրսին և մինչ այժմ գործադրած ջանքերին, կարևորելով քաղաքական համակարգի հետագա կատարելագործման գործում համամասնական ընտրակարգի շարունակական մեծացման անհրաժեշտությունը` կուսակցության քաղխորհուրդը անհրաժեշտ համարեց այս խնդրին անդրադառնալ առաջիկա նախագահական ընտրություններից հետո` պատրաստակամություն հայտնելով այլ ուժերի հետ միասին շարունակել խորհրդակցությունների գործընթացը մեծամասնական ընտրատարածքների հետևողական նվազման և հաջորդ խորհրդարանական ընտրություններում առավել ընդգրկուն համամասնական ընտրակարգի գերակայություն ապահովելու համար:

ՕԵԿ քաղխորհուրդը արձանագրում է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ԲՀԿ առաջարկը համահունչ չէ կուսակցության որդեգրած քաղաքական կուրսին, ինչպես նաև ժամանակավրեպ և անընդունելի ներկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում: Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հիմնախնդիրը, տարածաշրջանային անկայուն զարգացումները, հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված իրավիճակը պահանջում են ունենալ ուժեղ, կենտրոնաձիգ և ժողովրդավարական իշխանություն:

ՕԵԿ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930