Եվրոպայի հայկական ֆեդերացիան աջակցություն է հայտնել Թուրքիայում հացադուլ հայտարարած քուրդ բանտարկյալներին՝ նշելով, որ միանում է եվրոպական կազմակերպությունների և ԵՄ հաստատություններին, որոնցից ամենանշանակալին ԵՄ նախագահ Մարտին Շուլցի հայտարարությունն է. «Ես մտահոգված եմ Թուրքիայի բանտերում ազատազրկված քրդերի հայտարարած հացադուլով, որոնց միացել են Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներ: Կոչ եմ անում թուրքական իշխանություններին, որպեսզի արձագանքեն բողոքարարների պահանջներին»: Գրում է «Ասպարեզ» թերթը:
Հանուն Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան ևս մեկ անգամ նշում է, որ Թուրքիան մերժում է հաշտվել իր անցյալի հետ և հարգել երկրի փոքրամասնությունների գոյությունը, ինքնությունն ու իրավունքները: Հալածանքները, որոնք երկրի քաղաքականության մի մասն են, խախտում են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների բոլոր նորմերը:
Քուրդ բանտարկյալները հացադուլ են հայտարարել թուրքական օրենքի դեմ, ըստ որի, մեղադրյալները թուրքերենից բացի այլ լեզվով խոսելու իրավունք չունեն:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև