Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանն՝ իր առաջադրվելու մասին. «Ջրերը պղտոր են, բայց այդ ջրերը միշտ պղտոր չեն մնալու՝ զուլալելու են»

Նոյեմբեր 16,2012 20:28

Aravot.am-ի հարցին՝ նախագահական ընտրություններում Ձեր առաջադրվել-չառաջադրվելու հարցը վերջնական որոշե՞լ եք՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը պատասխանեց. «Ես երբեք չէի հավատա, որ ես կասեմ, որ այսօր առաջիկա ընտրություններում վիճակն այսպիսին է, ծանր է: Ես միշտ ամեն ինչում հույս եմ տեսել, հույս եմ դրել: Ես այսօր էլ ասում եմ, որ ջրերը պղտոր են, բայց այդ ջրերը միշտ պղտոր չեն մնալու, դրանք զուլալելու են: Հիմա՝ այս պահին ես այդ չեմ տեսնում: Ես չեմ մտնի գործընթացի մեջ, որտեղ կպարտվեմ: Այդ պարտությունը ոչ իմ, ոչ այս ժողովրդին ոչինչ չի տա: Եթե ես մտնեմ քաղաքական գործընթացի, պայքարի մեջ իմ անձով, ուրեմն պարտավոր եմ հաղթել ու պիտի հաղթեմ: Եթե ես դա տեսնեմ՝ ես իհարկե կմտնեմ, այնպես չի, որ ես ամբիցիաներ չունեցող մարդ եմ: Ստեփան Դեմիրճյանին եմ պաշտպանել, Լեւոն Տեր-Պետրոսյանին եմ պաշտպանել: Այսօր էլ ժողովուրդը եթե թեկնածու ունենա, որին վստահեմ, որը ազնիվ է՝ կպաշտպանեմ: Բայց այնպես չի, որ ես իմ գինը չգիտեմ: Երեւի չափից ավելի բարձր եմ գնահատում այդ գինը, դրա համար էլ հիմա այդ առումով չեմ մտածում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930