Aravot.am-ի տեղեկություններով, Ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչությունը, նախկին ÊÐÓ-ն (контрольнîе ревизионное управление) այսօրվանից ստուգումներ է իրականացնում Գյումրու քաղաքապետարանում: Նրանց հատկապես հետաքրքրում է, թե ինչպե՞ս է ծախսել պետության հատկացրած դոտացիան նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Թե ո՞վ է հրավիրել ռեվիզորներին, մեզ այսօր չհաջողվեց պարզաբանումներ ստանալ Գյումրու քաղաքապետարանից, սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ նրանք եկել են իրենց կամքով, և որոշակի փաստաթղթեր ստուգելուց հետո՝ բարձրաձայնել են, թե Վարդան Ղուկասյանի անձնակազմը այնպիսի թերացումներ ու չարաշահումներ է թույլ տվել, որ կան քրեական գործեր հարուցելու բոլոր հիմքերը:
Ի դեպ, այս օրերին գրեթե ամեն օր քաղաքապետարան են գնում–գալիս քննչականի ու դատախազության աշխատակիցները:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ