Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

The National. «Սիրիահայ. Մենք ամաչեցինք, որ ուրախացանք, երբ Թուրքիայի դրոշը տեսանք»

Նոյեմբեր 16,2012 19:16

«Ես պապեր ունեմ, որոնք սպանվել են այդ ժամանակ (1915-ի ցեղասպանության): Մեզ համար Թուրքիան թշնամի էր, որն ուզում էր մեզ վերացներ, բայց ես ուրախացա, երբ տեսա նրանց դրոշը», – «Նեյշնըլ» թերթը փոխանցում է Սիրիահայ Հովիկ Ասմարյանի խոսքը, որը իր ընտանիքի և մի քանի այլ սիրիահայերի հետ փախել է Սիրիայից այս տարվա սեպտեմբերի վերջերին: Ասմարյանն ավելացրել է, որ նրանք ամաչեցին, որ ուրախացան՝ Թուրքիայի դրոշը տեսնելով:

Նրանք մեքենայով հասել են Թուրքիա, այնուհետև Վրաստան ու եկել Հայաստան, որպեսզի ապաստան գտնեն իրենց հայրենիքում: Ասմարյանի ընտանիքը Երևանում 5 օր մնալուց հետո տեղափոխվել է Արցախ:

Թերթը գրում է, որ Ասմարյանը այն քիչ սիրիահայերից է, որ հարցազրույց տալով՝ համաձայնել է, որ հրապարակեն իր անունը:

«Սիրիահայերն այստեղ վախենում են Սիրիայի իշխանության հատուկ գործակալություններից», – թերթին ասել է 23-ամյա սիրիահայը, որը 14 շաբաթ առաջ իր մոր ու հոր հետ ժամանել է Հայաստան: Նա ավելացրել է, որ Սիրիայի ապստամբները չեն վտանգը:

Մեկ այլ Սիրիահայ, որը թերթին ներկայացել է Ժակ Ժակյան անունով, թերթին ասել է, որ նա սիրում է նախագահ Բաշար Ալ Ասադին. «Մենք ուրախ էինք, որ իր պես նախագահ ունեինք… Սիրիայում համաշխարհային պատերազմ է: Ահաբեկիչները Սիրիա ներխուժեցին զենքերով ու ռումբերով»:

22-ամյա Ժակյանը Հալեպի խանութներից մեկում կառավարիչ էր աշխատում: Այժմ նա տեղավորվել է գործարանային աշխատանքի և ամսական 200 դոլար է ստանում:

Վերջում թերթը մեջբերում է Հովիկ Ասմարյանի խոսքը. «Երբ մենք պայթյունի ձայն ենք լսում, գիտենք, որ հարսանիք է, ոչ թե կռիվ»:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930