Վաշինգթոնը կողմ է Թուրքիայի սահմանին ՆԱՏՕ-ի Պատրիոտ հրթիռներ տեղակայելու Թուրքիայի արած առաջարկին: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզը»՝ հիմնվելով ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտայի «Վոյս օֆ Ամերիկա»-ին տված հարցազրույցին:
Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ ԱՄՆ աջակցություն է հայտնել առաջարկին և Թուրքիայի հետ այդ հարցով բանակցություններ են ընթանում. «Նրանք խնդրել են, որ մենք համագործակցենք նրանց հետ՝ տեսնելու, թե ինչ է հնարավոր անել, որ նրանց մի քանի պաշտպանական հրթիռներ տանք: Մենք աշխատում ենք նրանց հետ և հույս ունենք, որ կարող ենք նրանց տրամադրել նման օգնություն», – ասել է Պանետտան:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն նոյեմբերի 9-ին հայտնել էր, որ Թուրքիան ՆԱՏՕ-ին պաշտոնապես դեռ չի դիմել իր տարածքում Պատրիոտներ տեղակայելու համար, բայց նշել է, որ այդ հարցը Թուրքիա-ՆԱՏՕ բանակցությունների օրակարգում է՝ որպես Սիրիայից հնարավոր սպառնալիքները կանխելու ծրագիր:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ