Ավստրալական ծագումով հարավաֆրիկացի Բոբ Հյուտտը դարձել է պատմության մեջ առաջին թենիսիստը, որը հեռացվել է «Փառքի միջազգային սրահից»: Նախկին թենիսիստը, որի 73-ամյակը լրանալու է հունվարին, 60-70- ական թվականներին «Մեծ սաղավարտի» մրցաշարերում մի քանի անգամ հաղթող է դարձել զուգախաղերում եւ միքստում (խառը զուգախաղեր): Հյուտտը մարզչական գործունեությամբ զբաղվել սկսել է 1976 թվականից:
Վերջերս պարզվել է, որ նա ժամանակին սեռական բնույթի բռնարարքներ է կատարել իր անչափահաս սանուհիների նկատմամբ, որի համար «Փառքի սրահի» գործկոմի անդամները քվեարկությամբ նրան հեռացրել են սրահից, որտեղ նա գտնվում էր 1992 թվականից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ