Տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզպետի խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը վերջերս արժանացել է բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի կոչման: Մարզպետ Արմեն Ղուլարյանը 2002 թվականից Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի ակադեմիկոս է: Նոյեմբերի 13-ին Իջեւան քաղաքի ռեստորաններից մեկում՝ «Դոկի ճաշարանում» 8 հոգու մասնակցությամբ ճաշկերույթ է կայացել: Դրա ընթացքում մարզպետ Արմեն Ղուլարյանն իր խորհրդականի ակադեմիկոս դառնալու կապակցութամբ նրան նվիրել է ոսկե մատանի, որը զարդարված է եղել ադամանդե քարով: Մեր տեղեկություններով ՝ մատանու գինը 103 հազար դրամ է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև