Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վանաձորն ունի բոլոր հնարավորությունները` տեխնոլոգիական կենտրոն դառնալու համար

Նոյեմբեր 16,2012 17:08

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանի կարծիքով՝ ժամանակն է, որ Վանաձորում ստեղծվի տեխնոլոգիական կենտրոն:

Aravot.am-ի հետ հարցազրույցում Հասմիկ Մկրտչյանը նշում է, որ դա ոչ միայն կհամակարգի Վանաձորի ու Լոռու մարզի գիտատեխնիկական ներուժը, այլեւ հնարավորություն կտա զարգանալու ողջ հանրապետությանը:

«Մեզ անհրաժեշտ է ստեղծել տեխնոլոգիական կենտրոն, որովհետեւ ունենք այդ պայմանները` կադրեր, արդյունաբերական քաղաք է, եւ մեզ անհրաժեշտ է, որպեսզի վերապատրաստված, հզոր, լավ մասնագետներ ունենանք, հնարավորություններ ունենանք դուրս գալու միջազգային շուկա»:

Նա ասում է, որ եթե սարքաշինության ու մեքենաշինության բնագավառում աշխատանքները սկսվեն, Վանաձորը ունենա տեխնոլոգիական կենտրոն, ապա դա նաեւ հնարավորություն կտա բնագիտական ու տեղեկատվական տեխնոլոգիաների բաժիններում սովորող ուսանողներին ստացած գիտելիքները գործնականում զարգացնելու:

«Ուսանողներն ավարտելուց հետո հնարավորություն կունենան զարգացնելու իրենց գիտելիքները կոնկրետ տեղեկատվական տեխնոլոգիաներում, բացի այդ` ոչ միայն աշխատատեղեր կբացվեն այդ կենտրոնում, այլ նաեւ ունեցած հնարավորությունների եւ բազայի հիմքի վրա մյուս միջազգային ծրագրերն ավելի հեշտ կմտնեն մարզ, իսկ միջազգային կազմակերպության մուտքը մարզ նշանակում է եւ փորձի փոխանակում, եւ աշխատատեղեր, եւ նոր մոտեցումներ»,- բացատրում է Հասմիկ Մկրտչյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930