Դյուսելդորֆի «Ֆորտունայի» ուկրաինացի հարձակվող Անդրեյ Վորոնինը սկանդալային պատմության պատճառ է դարձել: «Bild»-ի փոխանցմամբ, նրան տեսել են «Rudas Studios» գիշերային ակումբում, որտեղ նա նշելով կնոջ՝ Յուլիայի ծնունդը, զվարճացել է մինչեւ լուսաբաց: Հետաքրքիրն այն է, որ ֆուտբոլիստը մինչ այդ ակումբի ղեկավարությանը տեղեկացրել էր, թե հիվանդացել է գրիպով, ինչի համար մարզիչները նրան թույլատրել էին բաց թողնել մարզումը: «Բուժվելուց» հետո Վորոնինը իր թիմի հերթական հանդիպմանը հետեւել է պահեստայինների նստարանին նստած՝ ոչ այնքան թարմ եւ կիսաքնած վիճակում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ