Իրվինի Կալիֆոռնիայի համալսարանում «Ղարաբաղյան հակամարտությունը հրադադարից մինչ Ռամիլ Սաֆարով. hեռուստատեսային նորությունների միջոցով արված վերլուծություններ. 1990-ականներ և 2012թ.» թեմայով նոյեմբերի 15-ին դասախոսություն է կարդացել տեղի դասախոս, Գլենդելի քաղաքային քոլեջի պատմության պրոֆեսոր Լևոն Մարշալյանը: Հայտնում է «Օու Սի ուիքլի» պարբերականը:
Լևոն Մարշալյանն առաջին հայ պատմաբանն է, որը Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսություն է կարդացել: Մարշալյանը վերը նշված հաստատություններում, ինչպես նաև Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA) և Նորթրիջի Կալիֆոռնիայի պետական համալսարանում դասավանդել է հայոց պատմություն և հայկական սփյուռք, Մերձավոր Արևելքի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատմություն և քաղաքականություն: Նա նաև կառավարության պաշտոնյաների համար վերլուծություններ է արել Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող լրատվությունից:
1990թ. Անկարայում Թուրքիայի պատմության 11-րդ համագումարի շրջանակներում դասախոսություն կարդալով՝ նա դարձավ առաջին հայը, որը Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին դասախոսություն է կարդացել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ