Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գաֆեսճեանում մշակութային ելույթներ կունենան Արմավիրի մարզի երեխաները

Նոյեմբեր 16,2012 16:00

Այսօր երեկոյան Գաֆեսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա Հայաստանի մանուկներ հիմնադրամի 3-րդ ամենամյա նվիրատվությունների երեկոն:

Aravot.am-ի հետ զրույցում հիմնադրամի մարկետինգի տնօրեն Հայկ Բոյաջյանը հայտնեց, որ ներկա կլինեն հիմնադրամի աջակից գործարարներն ու ընկերությունները, այդ թվում` Orange Armenia-ն, VivaCell MTS-ը, HSBC բանկը. «Ընդհանուր առմամբ` մոտ 150 հյուր կունենանք: Մշակութային ծրագրի ընթացքում ելույթներով հանդես կգան երգիչ Արթուր Իսպիրյանը եւ դերասան Վարդան Պետրոսյանը, ինչպես նաեւ` Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի պարախումբը եւ Մյասնիկյան գյուղի երկու երիտասարդ երգիչ: Ներկա կլինի նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը»:

Պարոն Բոյաջյանը տեղեկացրեց, որ երեկոյի ընթացքում նկարների աճուրդ կկազմակերպվի. կցուցադրվի բելգիացի հայտնի նկարիչներից մեկի կտավը:

Հայկ Բոյաջյանը նաեւ նշեց, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամը ծրագրեր է իրականացնում չորս ոլորտի գծով` կրթություն, առողջապահություն, տնտեսական եւ սոցիալական զարգացում. «Վերանորոգում ենք դպրոցները, մանկապարտեզները եւ պոլիկլինիկաները, վերապատրաստում՝ մարզերի ուսուցիչներին եւ բուժքույրերին: Մեր առաքելությունը գյուղական համայքների զարգացումն է, որպեսզի մարզերի երեխաները լավ ապագա ունենան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930