Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Բաղդասարյանի, Դավիթ Ադամյանի եւ Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Նրանք մեղադրվում են «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության եւ ռազմական բժշկներին ծեծի ենթարկելու գործով։
Այսօր դատարանը ստացել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի գրությունը, համաձայն որի ներգրավվեց երկրորդ մեղադրողը՝ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արմեն Մարուխյանը։ Դատախազի դեմ բացարկի հիմքեր չկային։ Ռազմական բժիշկ, տուժող Գարիկ Սողոմոնյանը ցուցմունք տվեց, իսկ հետո սկսվեց նրա հարցաքննությունը։
Մանրամասները՝ քիչ անց։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ