Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «Ձեռքերը ոլորելը դառնում է քաղաքական կատեգորեա»

Նոյեմբեր 16,2012 15:33

«Դատելով ՌԴ դեսպանի, վերջին, մեղմ ասած, անբռնազբոս հարցազրույցից, որտեղ ասում էր՝ այո, մենք նորմալ են վերաբերվում Հայաստանի կապերին Եվրոմիության հետ, բայց պետք է ունենալ չափի զգացում, ես դա տեսնում եմ իբրեւ նախազգուշացում: Ձեռքերը ոլորելը դառնում է քաղաքական կատեգորիա՝ մեր երկկողմ հարաբերություններում»: Սա քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքն է, որը նա այսօր բարձրաձայնեց «Հայաստան-Եվրասիական միություն» թեմայով քննարկման ժամանակ: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի՝ այդ առիթով բերած տնտեսական հիմնավորումներին Ռուբեն Մեհրաբյանը հակադարձեց. «Սա միանշանակ աշխարհաքաղաքական պրոյեկտ է՝ տնտեսական քողածածկով»: Մեհրաբյանի կարծիքով, բռնատիրական պետությունների տնտեսություններին ինտեգրացիա պետք չէ, մանավանդ, որոնք ուղեկցվում են «ձեռքերը ոլորելով, բերման ենթարկելով այդ միություն»:

Նա չի կիսում նաեւ այն կարծիքը, որ Հայաստանն իր անվտանգության հարցերը կարգավորում է ՀԱՊԿ-ի շրջանակներում. «Չկա նման համակարգ: Հայաստանի անվտանգության հարցերը լուծվում են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններով, այնպես որ դրա հետ էլ կապել իմաստ չունի»:

Պատճառաբանությանը, որ Հայաստանի՝ Եվրասիական միությանը չանդամակցելը ՀՀ իշխանությունները կապում են ընդհանուր սահման չունենալու հետ, քաղաքագետը համամիտ է Արամ Կարապետյանի հետ, որ Եվրամիության հետ էլ Հայաստանն ընդհանուր սահման չունի: Նա գտնում է, որ մեր իշխանություններն այնքան էլ ազնիվ չեն այդ հարցում. «Այդ բռնապետությունների մաքսային միությունը տարբերակ է՝ ճանապարհը դեպի Եվրոպա փակելու համար»: Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանում որեւէ նորմալ մարդ չի կարող դեմ լինել հայ-ռուսական տնտեսական կապերին, բնականոն, բարեկամական հարաբերություններին, բայց դրանք պետք է լինեն միմիայն զուգահեռ, ոչ թե վասալային:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930