Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «Հայաստանի իշխանությունները փող են փնտրում բոլոր երկրներում»

Նոյեմբեր 16,2012 15:24

«Հայաստանն այսօր ճողված վիճակում է հայտնվել՝ իր անվտանգության հարցերը լուծում է  ՀԱՊԿ-ի հետ համատեղ, իսկ գլխավոր կողմնորոշումը  եվրաինտեգրումն է: Հնարավո՞ր է արդյոք ապահովել ազգային անվտանգությունը մի համակարգում, իսկ  մնացած՝ տնտեսական, քաղաքական հարցերը այլ՝ եվրոպական համակարգում»,- հարց հնչեցրեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ «Համաձայնություն» կենտրոնի նախաձեռնած «Հայաստան-Եվրասիական միություն» քննարկման ժամանակ: Քննարկմանը մանակցում էր նաեւ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը: Կարապետյանը Եվրասիական միությունն առայժմ դիտարկում է զուտ տնտեսական համատեքստում՝ ընդհանուր մաքսային միության տարբերակով: Ասում է, որ միությունն իր ամբողջության մեջ կձեւավորվի միայն 2015-ին եւ միայն այդ ժամանակ կարելի է  քննարկել՝ դրան Հայաստանի անդամակցության նպատակահարմարությունները:

Իսկ զուտ տնտեսական համատեքստում, ըստ բանախոսի, ընդհանուր մաքսային միության ապրանքաշրջանառությունը  950 մլրդ դոլար է, հետևաբար դրան ձգտում են անդամագրվել շատ երկրներ: «Սակայն մեր իշխանությունները մեզ ասում են, որ մենք չենք կարող դրան անդամագրվել, քանի որ ընդհանուր սահման չունենք, այն դեպքում, երբ կայացած ոչ  մի միության հետ սահման չունենք: Իսկ Եվրոմիության հետ ընդհանուր սահման ունե՞նք»,- վրդովվեց Արամ Կարապետյանը: Հիշեցնենք, որ Մաքսային միության անդամ երկրներն են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Արամ Կարապետյանը նկատում է, որ ուզենք, թե՝ ոչ, լավ է, թե՝ վատ, Ռուսաստանի դերը մեր ներմուծման և արտահանման, մեր տնտեսության, մեր ներդրումների մեջ շատ մեծ է: Ավելին՝ անգամ մեր տրանսֆերտների մեծ մասը գալիս է Ռուսաստանից, հետևաբար այս իրողությունների հետ պետք է հաշվի նստել: Այս տեսանկյունից Արամ Կարապետյանը կարծում է, որ անհրաժեշտ է միանալ այդ միությանը, քանի որ որևէ պետություն, բացի Ռուսաստանից, որ մեր տնտեսության մեջ դրական դեր ունենա, օգնի, որ մեր արդյունաբերությունը, ազգային տնտեսությունը կայանա, չկա. «Հայաաստանի իշխանությունները փող են փնտրում բոլոր երկրներում, սակայն վստահ եմ, որ դա կլինի մեծ քանակով միայն Ռուսաստանում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930