«Չեմ կարծում, որ Պուտինի համար այս գաղափարը միայն նախընտրական է»,- այսօր «Կոնգրես» հյուրանոցում «Հայաստան-Եվրասիական միություն» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Դավիթ Շահնազարյանը: Ըստ բանախոսի` երկու հիմնական պատճառ կա, որ հիմա է առաջ քաշվում այդ միության գաղափարը. նախ, որ ԱՄՆ-ի դերը նվազել է աշխարհի անվտանգության հարցում, երկրորդ՝ ԵՄ-ում առաջացել են սուր ճգնաժամեր: Իսկ ՌԴ-ի համար կարեւորն իր քաղաքական շահերն են: Դավիթ Շահնազարյանը Եվրամիության համար անկյունաքարային հարց է համարում՝ կանդամակցի՞ Ուկրաինան Եվրասիական միությանը, թե՝ ոչ: