Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողների հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը ձեր բոլոր պահանջները մինչեւ դեկտեմբեր կատարի, բացի հրաժարական տալուց, հնարավո՞ր է, որ դուք նախագահական ընտրություններում պաշտպանեք նրա թեկնածությունը, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Եթե ես տեսնեմ՝ Սերժ Սարգսյանը շատ լավ նախագահ է այդ երկրի համար, ոչ միայն կպաշտպանեմ, կեթա՜մ, չե՜մ հեռանա իրանից, կասեմ ի՞նչ անեմ, պահա՜կ ընդունեք… բան: Ինչի՞ չէ: Եթե տեսնեմ արտագաղթը կանգնի, եթե տեսնեմ ու ասեմ օ՜, օօօօօ՜…Իհարկե: Հո ինքնանպատակ չի՞ այս ամեն ինչը»:
Հրանտ Բագրատյանը նախագահ Սերժ Սարգսյանին խորհուրդ տվեց բյուջետային լսումները մի հատ կարդալ ու հասկանալ: Նա վստահ է, որ նախագահը տեղյակ չէ բյուջեից. «Ո՞վ պիտի իրեն բացատրի: Նույնիսկ կառավարությունն իրավիճակը չի հասկանում: Սրանից կարեւոր էլ ի՞նչ ա: Ձեզ համար ի՞նչ է կարեւոր՝ բյուջեն: Ձեզ համար հո կարեւոր չի՞՝ էն…բյուջեից դուրս քաղաքականությունն ի՞նչ է՝ մուտիլովկա: Ձեզ համար մուտիլովկե՞քն են կարեւոր, որի մասին թեկուզ մեծամեծ մարդիկ խոսում են: Մուտիլովկեք են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ