Մի քանի շաբաթ առաջ ՀԱԿ-ն ասում էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դիտարկում է նախագահական ընտրություններում առաջադրվելու իր հնարավորությունը: Այսօր ԱԺ-ի քառօրյա նիստերի ամփոփման ժամանակ հարցին՝ ե՞րբ է ավարտվելու այդ դիտարկումը, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Այո, դիտարկումը շարունակվում է: Կշարունակվի 2 շաբաթ, 4 ժամ, 15 րոպե»:
Անդրադառնալով իր վարչապետության տարիներին` Հրանտ Բագրատյանն ասաց, որ իրեն հաջորդել է Արամ Սարգսյանը՝ 3 ամսով. «Նա բյուջեն 30 տոկոսով պակասացրեց, որը ես կատարել էի: Դա ակնհայտ բան է, որ եղել է երկրի պատմության մեջ: Անդրանիկ Մարգարյանի վարչապետության օրոք բյուջեն անշեղորեն աճել է, եւ 2007-ին, երբ որ վարչապետ եղել է Սերժ Սարգսյանը, բյուջեն իրոք նույնպես աճել է: Ամենամեծ աճերից մեկը եղել է այդ տարին: Ես սա ընդունում եմ, բայց վերջին տարիներին բյուջեն պակասել է 14%»:
Հրանտ Բագրատյանը նաեւ վստահեցրեց, որ Հերմինե Նաղդալյանը տնտեսագիտությունից չի հասկանում. «Նա որերորդ անգամն է, ասում է, թե մենք ասել ենք գիտություն պետք չի…այստեղ արդեն ավելի չոր պիտի ասեմ՝ հերիք է, այդպիսի բաներ մի ասեք: Անհիմն բաներ մի՛ ասեք: Մենք անհիմն, պոպուլիստական բաներ չենք ասում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև