Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ ՀԱԿ-ի մասին. «Անտառում ամենապարծենկոտ կենդանին ո՞վ է՝նապաստակը»

Նոյեմբեր 16,2012 13:25

«Ընդդիմության նպատակն է ապացուցել հանրությանը, որ կարողացան 44 ստորագրություն հավաքել եւ ասել, իրենք կարող ուժ են»,- ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսպես մեկնաբանեց ընդդիմության նախաձեռնությունը՝ արտահերթ նիստ հրավիրելու մասին: Նա հաստատեց, որ քվորում են ապահովելու. «Անիմաստության դաշտից հեռու ենք մնալու»:

Լրագրողների դիտարկմանը, որ Հրանտ Բագրատյանն ասում էր, որ խայտառակ կլինեք, եթե չգաք՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Խայտառակությունը հենց նա է, որ Բագրատյանը քաղաքական տրյուկների է մասնակցում»: Հրանտ Բագրատյանը նաեւ ասել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դիտարկումները շուտով կավարտի ու կորոշի՝ մասնակցելո՞ւ է նախագահական ընտրություններին, թե՞ ոչ: Հարցին՝ ըստ ձեզ շա՞տ բան կփոխվի քաղաքական դաշտում, եթե նա մասնակցի եւ ՀՀԿ-ն սպասո՞ւմ է դրան, Գալուստ Սահակյանը հեգնեց. «Ամբողջ հասարակությունը եւ Սփյուռքը լարված սպասում է, թե Լեւոն Տեր Պետրոսյանը որ ժամին եւ երբ դա պիտի ասի: Չի կարելի էդքան լարված պահել հասարակությանը»: Հարցին՝ Դուք է՞լ եք լարված, նա պատասխանեց. «Ես լարված չեմ կարող ասել, որովհետեւ լար չունեմ: ՀՀԿ-ի համար մեկ լարվածություն կարող է լինել՝ առաջնահերթությունը՝ ամեն ինչ անել, որպեսզի լավ, գրագետ ընտրություններ լինեն»:

Aravot.am-ի դիտարկմանը՝ Լեւոն Զուրաբյանն ասում էր, որ եթե արտահերթ նիստին ՀՀԿ-ն մասնակցի, հանրությունը կտեսնի ՀՀԿ-ի իրական դեմքը, Գալուստ Սահակյանն այսպես արձագանքեց. «Անտառում ընդհանրապես ամենապարծենկոտ կենդանին ո՞րն է: Նապաստակը: Այսինքն, այս մի ամիս է՝ անընդհատ ասում են՝ ընենց ելույթ ունեցանք, հաղթեցիք, իշխանությունները դողում են՝ չմտածելով, որ արդեն գնալով իրենց քաղաքական պրոյեկտները սնանկանում են, որը շատ բացասական է ազդում երկրի հետագա ճակատագրի վրա»: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ասել էր, որ եթե գան արտահերթ նիստին, ուրեմն սարսափած են անգամ քննարկումներից: Գալուստ Սահակյանի դիտարկմամբ՝ «Հաաա, մենք ամեն ինչից սարսափած ենք եւ սարսափներով էլ առաջ կգնանք»:

Տարբեր քաղաքական ուժերի ետեւում մարդիկ ինչ-որ մեկի ականջներն են տեսնում, ՀՀԿ-ի ետեւում ո՞ւմ ականջներն են, նա պատասխանեց. «Լրագրողների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930