Նոյեմբերի 15-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, շորթում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Մակիչ Հ.-ին, որը մոտ մեկ շաբաթ առաջ, բռնության սպառնալիքով, 1993 թ. ծնված Վարազդատ Գ.-ից վերցրել է 10.000 դրամ գումար, իսկ նոյեմբերի 15-ին՝ 3 հնդկահավ:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն