Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. «Ընդդիմադիր միասնական թեկնածուն Սերժ Սարգսյանին հավասար մրցակից կլինի

Նոյեմբեր 16,2012 13:11

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանի կարծիքով,  ընդդիմադիր միասնական հնարավոր թեկնածուն կարող է ՀՀԿ թեկնածուին հավասար մրցակից լինել: « Կարող է հավասար մրցակից լինել, եթե ռեալ է:  Բայց ռեալ չեմ համարում, նախադրյալներ չկան:  Ընդդիմադիր ուժերն ունեն ամբիցիաներ, ամեն մեկն ուզում է ցույց տալ, որ ինքն  ավելի ընդդիմադիր է: Իրենց մեջ հարցեր ու խնդիրներ կան, որոնք չեն կարողանում հաղթահարել, դրա համար էլ չեն կարողանում միասնական թեկնածուով հանդես գալ: Մենք ուզում ենք ընդդիմությունն ուժեղ լինի, ուզում ենք ուժեղ թեկնածու լինի, որովհետեւ մեզ անընդհատ մեղադրում են մենաշնորհի մեջ, իսկ մենք չենք վախենում մրցակցությունից: Թող չբացառեն ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուն, միավորվեն եւ ի հայտ գա այդ թեկնածուն, պատրաստ ենք մրցել»,- այսօր « Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց տիկին Աճեմյանը: Անդրադառնալով ԱԺ 4 խմբակցությունների նախաձեռնությանը՝ Աժ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, պատգամավորն ասաց իրավունք ունեն իրենց առաջարկը պնդել.  «Սպասենք քվորում կլինի , թե՝ ոչ: Այդ նախաձեռնությունը ՀՀԿ-ի կողմից տապալելու հարց չեմ տեսնում»:

Տիկին Աճեմյանը անդրադարձավ նաեւ ԲՀԿ-ի քաղաքական առաջարկին՝ խորհրդարանական կառավարման համակարգի վերաբերյալ եւ չբացառեց, որ եթե քաղաքական ուժերը նախագահական ընտրություններից հետո էլ պնդեն դրա անհրաժեշտությունը, ՀՀԿ-ն հնարավոր է քննարկի. «Կարծում եմ՝ դրա ժամանակը չէ հիմա:  Նույնիսկ պատկերացնենք՝  այդ առաջարկությունը կանցնի, միենույնն է խորհրդարանական ընտրութունները 2017-ին են ու այդ համակարգը գործելու է հինգ տարի հետո:  Ու ինչպես տեսնում ենք, չգիտես ինչու, միշտ  ընտրություններից առաջ են այդ հարցը բարձրացնում. նախագահական ընտրություններից հետո բացառված չէ, որ քննարկենք»:

ՀՀԿ պատգամավորը հայ-թուրքական հարաբերոթյունների, Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում  առաջընթացի հեռանկարներ է տեսնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած վերջին այցելությունից հետո. «Այցը շատ կարեւոր էր, նախագահի բոլոր հանդիպումներն իրենց արդյունքը կունենան:  Նոր հարաբերություններ են ձեւավորվել, նոր թարմ ձեւաչափեր, որոնք իրենց  հետեւանքները  կունենան »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930