Այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ՀՀԿ-ՕԵԿ խորհրդակցության մասին հարցին, թե դրանից ձեր կոալիցիոն գործընկերը չի՞ նեղվի, պատասխանեց՝ կոալիցիոն համագործակցության շրջանակները թույլ են տալիս հասկանալու, որ որեւէ խոչընդոտ չկա, որ մենք մեր քաղաքական գործընկերների հետ որոշակի հարցերի շուրջ ունենանք քննարկումներ եւ կոնսուլտացիաներ. «ՕԵԿ-ը դեռեւս 2006-ին բազմաթիվ կոնսուլտացիաներ էր հրավիրում: Սա մեզ համար ընդունելի մոտեցումներ են: Սա քաղաքական մշակույթ է, որ պետք է ամրապնդել քաղաքական դաշտում: Քանի որ կուսակցության փոխնախագահներով ենք հանդիպել, կոռեկտ չի լինի, որ մենք մեր անձնական կարծիքներով հանդես գայինք»: Նա ասաց, որ այսօր քաղխորհրդի նիստ կլինի, կքննարկեն ԲՀԿ-ի հարցերը, քաղխորհրդի որոշումը կտարածեն:
Հարցին՝ հնարավո՞ր է կոալիցիայից դուրս գաք , թե՞ այսուհետ ձեր քաղաքական հետագիծը Սերժ Սարգսյանի հետ է լինելու, Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Մենք հստակ ենք՝ այն, ինչ մենք ասել ենք, այդ ճանապարհով էլ գնում ենք: Մեր դիրքորոշումների մասին ասել ենք, դրանք պահպանելով՝ գնում ենք առաջ՝ հստակ»: 100% համամասնական ընտրակարգի հետ կապված՝ տիկին Բիշարյանն ասաց, որ իրենք կողմ են դրան. «Մենք ջատագովներից ենք եղել 51 մեծամասնական ընտրատարածքները փոխելու 41-ի»:
ՕԵԿ-ը նաեւ առաջարկում է հաշմանդամների աջակցության ազգային կենտրոն ստեղծել՝ երկրի նախագահին կից. «Ես գիտեմ, թե հաշմանդամները ին բարոյահոգեբանական ծանր վիճակի մեջ են: Նրանց դուրս կբերենք այդ քաշքշուկներից»- ասաց Հեղինե Բիշարյանը՝ նշելով, որ հաշմանդամ այն անձանց, որոնց կարգավիճակը չի փոխվելու, ամեն տարի չպետք է կանչեն ու հանձնաժողովով նորից հետազոտեն՝ կարգի համար:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ