Խորհրդարանական ըննդիմությանը հաջողվեց արտահերթ նիստ պարտադրել «զոռմաներին»
Երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախապես չծրագրավորված ասուլիս հրավիրեց; Իսկ ասելիքը, ինչպես հետո պարզվեց, բավականին կարեւոր եւ ուշագրավ Էր։ Ստորեւ ներկայացնում ենք Զուրաբյանի հայտարարությունը, ինչպես նաեւ լրագրողների կողմից տրված այն հարցերը, որոնք «ՉԻ»-ն կարեւորել է։ Եվ այսպես։
«Մենք գտնվում ենք նախագահական ընտրությունների նախաշեմին, եւ կարեւորազույն հարցը այսօր այն Է՝ արդյո՞ք Հայաստանում հնարավոր կլինի քիչ թե շատ ընդունելի եւ օրինական ընտրություններ անցկացնել։ Իհարկե, հաշվի առնելով այն փորձը, որ մենք մինչեւ հիմա ունեցել ենք, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ վերջին խորհրդարանական ընտրություններին կես միլիոնից ավելի ձայն է կեղծվել, եւ դա հաստատվում է երկրի ժողովրդագրական չափանիշներով, դժվար է սպասել, որ այս իշխանությունը կարող է գնալ մաքուր, արդար եւ օրինական ընտրությունների։ Բայց մենք պետք է անենք առավելագույնը, որ նման գործընթաց ապահովվի։ Ուստի մենք մշակել ենք երեք օրենքներում նախատեսվող փոփոխությունների մի նախագիծ։ Խոսքը Ընտրական օրենսգրքում, ինչպես նաեւ Բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքում եւ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին է։ Դա ձեզ հայտնի փաթեթ է, որը մենք ներկայացրել եւ դրել ենք շրջանառության մեջ։ Փաթեթը կապված է այն բանի հետ, որ կարողանանք հայաստանյան ընտրություններում տեղի ունեցող բոլոր օրինախախտումների դեմն աոնել։ Խոսքը բազմակի քվեարկությունների, ընտրացուցակների կեղծման, լցոնումների եւ այլ օրինախախտումների մասին Է։ Մենք համարում ենք, որ արդեն եկել է ժամանակը նախագահական ընտրություններից առաջ այս քայլը կատարելու։
Կարդացեք նաև
Իհարկե, մենք մեր առաջարկված փաթեթը դրել ենք շրջանառության մեջ, բայց եթե մենք սպասենք բնական ընթացակարգին, այդ փոփոխությունները հնարավոր չի լինի անել մինչեւ նախագահական ընտրությունները։ Ուստի, խռրհրդակցելով ԱԺ-ի 4 խմբակցությունների հետ, մենք որոշել ենք նոյեմբերի 21-ին՝ ժամը 12.00–ին, հրավիրել ԱԺ արտահերթ նիստ, որի ժամանակ կքննարկենք այս փաթեթը։ Դուք գիտեք, որ համաձայն օրենքի՝ նման արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է 24-ժամյա
ռեժիմում հավաքել 44 ստորագրություն, եւ ես ձեզ այստեղ հբավիրել եմ տեղեկացնելու՝ այսօր (այսինքն՝ եբեկ- հեղ.) ժամը 11.15-ին, մենք քարտուղարությունից վերցրել ենք անհրաժեշտ ձեաթուղթ, որը սկսեք ենք լրացնել պատգամավորների ստորագրությամբ։ Այս պահին մենք հավաքել ենք 35 պատգամավորի ստորագրություն։ Գործընթացը շարունակվում է։ Եվ մենք վստահ ենք, որ վաղը (արդեն այսօր- հեղ.) մինչեւ ժամը 11.15–ը, մենք կհավաքենք անհրաժեշտ ստորագրությունների քանակ՝ արտահերթ նիստ անցկացնելու համար։ Ցանկանում եմ նշել հետեւյալ հանգամանքը, որ այն նախագիծը, որը մենք ներկայացրել ենք, թեեւ հիմնված է այն առաջարկների վրա, որոնք դեռեւս 2010 թվականի մարտին մենք ներկայացրել էինք հասարակությանը եւ Եվրոպայի խորհրդին, սակայն այսօր, մենք հաշվի ենք առել այն առաջարկությունները, որոնք ժամանակին ներկայացրել են ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը»։ Այդ խմբակցությունները բավականին լայնածավալ աշխատանք են կատարել՝ ընդհուպ նախագծերը հասցրել են մինչեւ Վենետիկի հանձնաժողով։ Մենք, բնականաբար, շնորհակալության ենք հայտնում նրանց։ Սա կարող եք ինչ-որ իմաստով համարել հավաքական փաստաթուղթ, որտեղ ներկայացված են ընդդիմության, լայն հասարակության եւ մեր ժողովրդի սպասումները։ Համենայնդեպս, բոլոր այն պատգամավորները, ովքեր ստորագրել են այս նախաձեռնության տակ, մեզ համար միանշանակ է, ռր դրանով իրենց շահագրգռվածությունն են հայտնել՝ պարտադրել անցկացնելու նորմալ եւ օրինական ընտրություններ։
Մենք, իհարկե, պատրանքներ չունենք։ Իմանալով Հանրապետականի ոճն ու նրա զոռբայությունը, գիտենք, որ եթե մենք հավաքենք անհրաժեշտ քանակով ստորագրություն եւ հրավիրենք նստաշրջան, միեւնույն է, նրանք ամեն ինչ անելու են այդ նստաշրջանը տապալելու համար՝ քվորում չապահովելով։ Բայց դա վերստին ցույց կտա Հանրապետականի դեմքը, ոբովհետեւ նրանք կապացուցեն, որ պատգամավորների ստորագրությամբ արտահերթ նիստ հրավիրելու մեխանիզմը իրականում իրենց համար որեւէ նշանակություն չունի: Եվ այս դեպքում պարգ չէ՝ ինչու են օրենսդրությամբ ամրագրել այդ նորմը, եթե հենց իրենք էլ տապալելու են հնարավոր քննարկումները։ Ես հիմա վստահ կանխատեսում եմ անում, որ այդպես էլ լինելու է: Մեզ համար ակնհայտ է, որ ՀՀԿ-ն չի կարող թայլ տալ իրեն այնպիսի շռայլություև, ինչպիսիք են մաքուր ընտրությունները»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։
«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հարց ուղղեց, թե առաջարկվող փոփոխություններում ո՞րն է այն առանցքային մեխը, որը նվազեցնելու է կեղծիքի հնարավորությունը։ Ի պատասխան՝ Զուրաբյանը նկատեց. «Մեկ հատ առանցքային մեխ չեմ կարոդ մատնանշել: Բազմաթիվ փոփոխություններ են նախատեսված, որոնք արդեն ներկայացրել ենք։ Փոփոխություննեըը վերաբերվում են տարբեր բնագավառներին: Օրինակ՝ մենք առաջարկում ենք քվեաթերթիկն այլեա չհամարել որպես խիստ հաշվարկվող փաստաթուղթ։ Քվեաթերթիկները ազատորեն դրվում են խցերում, եւ հաշվառվամ են միայն ծրարները։ Դա թույլ կտա բացառել կարուսելի կիրառումը: Մյուսը վերաբերվում է տեսախցիկների տեղադրմանը, ինչպես տեղամասերում, այնպես էլ տեղամասերից դուրս, որպեսզի վերահսկվի նաեւ ընտրատեղամասի շառավղով գտնվող 50 մետրանոց տարածքր, որը սահմանված է օրենսգրքով։ Մեկ այլ փոփոխություն, օրը վերաբերվում է ընտրացուցակների մենեջմենթին։
«Չորրորդ իշխանություն»