Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքական Բաժանում. Սերժ Սարգսյանին ոչ մեկն էլ չի սատարում

Նոյեմբեր 16,2012 12:46

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, «Մեծն Տիգրան»  աշխարհազորային գնդի հրամանատար Սմբատ Այվազյանը  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ւսյս ընթացքամ ինքն ուսումնասիրություններ է կատարում, թե ինչ ոլետք է արվի Հայաստանի զարգացման ու արտագաղթի կանխման խնդիրները լուծելու համար։

– Պարոն Այվազյան, տեղեկություններ են շրջանառվում, որ «Հանրապետություն»-ում ամեն ինչ չէ, որ հարթ է։ Կարծես թե պառակտում է առաջացել, կուսակցությունը բաժանվել է երկու թեւերի, մի մասը Ձեր կողմն է, մյուս մասը՝ «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանի։ Ի վերջո, ի՞նչ է կատարվում Ձեր կուսակցությունում։

– Ախր շատ անիմաստ է այդ թեմայի հետ կապված խոսել, չէ՛, պառակտվածություն չկա։ Իսկ անձնական հարաբերությունների մեջ մենք որեւէ խնդիր չունենք։

– Այդ դեպքում այժմ ինչո՞վ է զբաղված «Հանրապետություն» կուսակցությունը, ինչո՞ւ վարչության նիստեր չի անում։

– Ես արդեն 5-6 ամիս ՝՝ չեմ գնում կուսակցության գրասենյակ եւ տեղյակ չեմ՝ վարչության նիստեր անում են, թե ոչ։

– Իսկ ո՞րն է պատճառը, որ Ձեզ հեռու եք պահում Ձեր հարազատ կուսակցությունից եւ անգամ գրասենյակ չեք գնում։

– Ես իմ տեսակետներն ունեմ եւ ուզում եմ ինքս իմ ծրագրերով զբաղվել, այժմ իմ ծրագրերի վրա եմ աշխատում՝ որպես անհատ քաղաքական գործիչ։

– Կնշե՞ք, թե որոնք են այն ծրագրերը, որը մշակում եք եւ ցանկանում եք զբաղվել։

– Երկրի ընդհանուր զարգացման մասին ենք ծրագրեր մշակում։ Ինչ-որ այսօր կա կամ այն, ինչ այսօր առաջարկվում է, չի կարող դիմագրավել այն մարտահրավերներին, որոնք ունենք ու որոնց սպասում ենք։ Ուսումնասիրում ենք արտագաղթի հետ կապված երեւույթները եւ փնտրում ելքերը, թե ինչ պետք է արվի, որպեսզի այդ ամենի դեմն առնենք։ Եվ միաժամանակ մշակում ենք քայլեր, թե ինչպես դուրս հանենք Հայաստանն այս վիճակից, որովհետեւ ընտրությունների միջոցով անհնար է իրավիճակ փոխել երկրում։

– Այս խնդիրներից, որոնք Ձեզ համար առաջնային են, եւ այժմ զբաղված եք մշակումներով, «Հանրապետություն» կուսակցությունը տեղյա՞կ է։ Այնտեղ Ձեր տեսակետները չե՞ն կիսում։

– Ես չեմ առաջարկել, որ նրանք կիսեն կամ չկիսեն։

– Ինչո՞ւ։

– Այդպես եմ հարմար գտնում եւ կարծեմ ես Ձեզ սպառիչ պատասխան տվեցի։ Ես արդեն ասել եմ, որ ինքս սառեցրել եմ, առկախել եմ իմ անդամությունը կուսակցականությանը, մինչեւ իմ հետագա հստակ որոշումը լինի այդ առումով։

– Կոնկրետ կնշե՞ք, թե Ձեզ ինչը դուր չի գալիս կուսակցության ներսում։

– Ինձ, կուսակցության հետ կապված, խնդրում եմ՝ էլ հարցեր չուղղեք, այլեւս չանդրադառնաք։

– Իսկ ճի՞շտ եք համարում այն, որ «Հանրապետություն»-ը որոշեց ՀԱԿ-ի կազմից դուրս գալ։

– Գիտեք ինչ, այդ պահին՝այդ ժամանակահատվածում, դե ֆակտո դա արդեն տեղի էր ունեցել, դա կարող եմ միայն ասել։

– Ինչո՞վ է զբաղված «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը, որը վերջին շրջանում տարբեր հայտարարություններ է տարածում։

– Իրենք հավաքագրում կատարեցին ու այժմ էլ կատարում են այդ հավաքագրումը, միեւնույն ժամանակ քննարկվում են այն թեմաները, որոնց մասին ես խոսեցի։

– Այժմ խառն է նաեւ քաղաքական դաշտը, քննարկումներ, կոնսուլտացիաներ են կատարվում տարբեր կուսակցությունների միջեւ՝ պարզելու համար, թե ում են սատարելու նախագահական ընտրությունների ժամանակ։ Բոլորի քննարկման թեման այն է, թե արդյոք ճիշտ կլինի սատարել Սերժ Սարգսյանին։

– Բայց Սերժ Սարգսյանին ո՞վ պետք է սատարի։ Ս. Սարգսյանին սատարող չկա, ժողովուրդը չի սատարում, ժողովրդից կտրված ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը միգուցե սատարեն, ուրիշ ո՞վ պետք է սատարի։ Ես ասել եմ՝ այդ ռեժիմին վերջին 12-13 տարվա մեջ ընդհանրապես ոչ մեկ չի սատարում, ուղղակի ադմինիսւորացիոն լծակների շնորհիվ վերարտադրվում են։

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Ժողովուրդ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930