Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրսան Իլյումժինովը մտադիր է Հայաստանին եւ Ադրբեջանին «միմյանց դեմ հանել»

Նոյեմբեր 16,2012 12:30

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը մտորում է Հայաստանին եւ Ադրբեջանին միմյանց դեմ հանել, ճիշտ է՝ շախմատային խաղատախտակի առջեւ:
Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնության պաշտոնական կայքին տված հարցազրույցում նա ասել է, թե կարելի է նաեւ այլ երկրների միջեւ նման մրցամարտեր կազմակերպել, օրինակ, Ուկրաինան՝ ընդդեմ Ռուսաստանի, Ռուսաստանն՝ ընդդեմ ԱՄՆ-ի…

Ըստ մտահղացման, պայքարն ընթանալու է բջջային հեռախոսներով: Յուրաքանչյուր կողմ կենդանի ժամանակում քայլի համար մի քանի րոպե կունենա, իսկ հաշվիչ համակարգը կընտրի քայլի այն տարբերակը, որն ավելի հաճախ է կրկնվել: Իլյումժինովը համոզված է, որ այդպես կորոշվի նաեւ տվյալ ազգի միջին IQ-ն, իսկ դա երկրի նախագահների համար շախմատը դպրոցական ծրագիր ընդգրկելու խթան կհանդիսանա: ՖԻԴԵ-ի նախագահը արել է նաեւ հետեւյալ հետաքրքիր հայտարարությունը. «Երբ ես այս նախագիծը քննարկում եմ երկրների նախագահների հետ, նրանք մի տեսակ վախենում են: Առաջարկեցի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին՝ նման մրցամարտ կազմակերպել իրենց երկրների միջեւ: Եվ նախագահներից մեկն ասաց. «Իսկ եթե պարտվենք, դա կնշանակի, թե մենք նրանցից հիմա՞ր ենք»:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930