Հարգարժան նախագահ, ուզում եմ տեղեկացնել Ձեզ, թե ինչ է կատարվում կալանավայրերում եւ արդարադատական մարմիններում՝ դատարաններում, թե ինչպես են ստորացնում մարդուն, թողնում վտանգի մեջ:
Բազմաթիվ դիմումներ եմ գրել Ձեզ, սակայն ինձնից չեն ընդունել, խոշտանգել եւ ծեծել են Ձեզ տեղեկացնելու համար:
Նշեմ ավելին, կալանավայրերի վարչության շատ պաշտոնատար անձինք ինձ եկել են այցի, համոզելու, սպառնալու, որ ես հանկարծ չբողոքեմ «Դատապարտյալների հիվանդանոցի» պետ Արամ Խաչատրյանի դեմ, քանզի նա իր հրահանգներով մշտապես ինձ խոշտանգում էր, եւ այս տարվա հունիսի 19-ին դրդեց ինձ մահափորձ կատարելու:
18 ժամ ինձ ոչ մի օգնություն չցուցաբերվեց, արնաթաթախ մնալով գետնին ընկած, քարշ տալով տեղափոխեցին «Էրեբունի» ՔԿՀ, որտեղ էլ նկատեցին որովայնիս շրջանում մինչեւ 3սմ լայնքով , 25-30 սմ երկարությամբ բաց արնահոսող վերքս:
Կարդացեք նաև
Նկատելով, որ գործերիս մեջ չկա որեւէ մի նշում, ինձ տեղափոխեցին քաղաքացիական հիմնարկ՝ առաջին օգնություն ցույց տալու համար:
Ես բազմիցս հայտարարել եմ, նույնիսկ համոզիչ փաստարկներ բերել, որ Ա.Խաչատրյանն իմ համար խնդիրներ է ստեղծում, որը վտանգում է իմ կյանքն ու առողջությունը:
Ես 3-րդ կարգի ցմահ հաշմանդամ եմ, տառապում եմ շուրջ 11 անուն անբուժելի հիվանդություններով, որի համար հարկավոր է մշտական բժշկական հսկողություն:
Ես զրկված եմ հոգեմետ դեղեր ստանալուց, եւ չստանալու դեպքում ուշագնաց կարող եմ լինել:
Ես Ա.Խաչատյանի անօրեն որոշման պատճառով 2 ամիս է, ինչ զրկված մ եղել ինձ օրենքով հասանելի դեղահաբերից, եւ կյանքս վտանգի տակ է այսօր:
Հարգարժան նախագահ, բազմիցս դիմել եմ Ձեզ, սակայն իմ կարծիքով Ձեզ ուղղված իմ նամակները տեղ չեն հասնում:
Ինձ թույլ չեն տալիս զանգել, իսկ հացադուլիս ժամանակ պատճառաբանում էին ժամկետը:
Չեն կանչում նաեւ մարդու իրավունքների պաշտպանին:
Ես ճարահատյալ 3 օր առաջ պոկել եմ բաց հոսանքի լարերը, եւ ասել նրանց, որ կդիմեմ ինքնասպանության:Ոչ մի շարժ:
Ներկայումս ինձ հասանելիք դեղահաբերը չեն տալիս, դրդում են ավելի ծայրահեղ քայլերի:
Այլես չեմ կարողանում հանդուրժել այս վիճակը, ուստի ստիպված եմ դիմել ինքնասպանության:
Զավեն ՄԱԿԱՐՅԱՆ
ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր
Կալանավորի փաստաբանի հետ զրույցը կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում: