Այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցին՝ թե ՀԱԿ-ի հրավիրած արտահերթ նիստին իր կարծիքով քվորում կլինի՞, ի պատասխան նախ հորդորեց որեւէ քաղաքական ուժին այդ նախաձեռնության հեղինակի դերը չտալ, քանի որ դա 4 խմբակցությունների նախաձեռնությունն է եղել. «Եթե քվորում լինի, եւ նիստը լինի, մենք ներկայացնելու ենք մեր հիմնավորումները: Ես չեմ կարող Հանրապետականի փոխարեն պատասխանել, առավել եւս, որ Հանրապետականները առաջնորդվում են նժդեհյան մոտեցումներով: Երեւի իրենց պետք է այդ հարցը տաք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ