Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թշվառություն է այս քաղաքի անունը

Նոյեմբեր 16,2012 12:09

Մի բուխանկա հաց, մի աման մատաղ…

88-ի երկրաշարժից 24 տարի անց

 «Ես քաղաքն ու մարդկանց մեր փայլուն գիտեմ, բայց շաբաթ օրվա եւ էսօրվա՝ քաղաքացիների ընդունելությունը սկսեց ինձ սպանել, աղքատության եւ թշվառության այնպիսի պատմություններ են, որ կատաղում եմ, հուսահատվում, զայրանամ, բորբոքվում, տխրում ու հաճախ ելք չունեմ՝ ուզում եմ ամեն մեկի դարդի համար ունեցվածքս ծախել՝ փակել, բայց դա էլ եւք չէ:

Վատ է, շատ վատ Է, աղքատություն եւ թշվառություն է քաղաքի մականունը հիմա։ Թե մի երկու հարուստ Էլ կան՝ հոգով են աղքատ ու թշվառ։ Որ պատմությունը գրեմ՝ օրերով կգրվի…»։

Facebook սոցիալական ցանցում այսպիսի գրառում Էր արել Գյումրիի նորընտիր ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը երկուշաբթի օրը։

– Պարոն Բարսեոյան, հիմնականում ի՞նչ խնդիրներով են քաղաքացիները դիմում, եւ իսկապե՞ս այդքան ողբալի է վիճակը։

– Ամենամեծ պրոբլեմը անօթեանության պատճառով ծայրահեղ թշվառության  մեջ գտնվողների հարցերն են։ Իշխանությունը, փաստորեն, չի կարողանում Գյոմրիում անօթեւանության խնդիրը արմատապես լուծել։ Այդ խնդրով այստեղ «Շիրակ» կենտրոնն է զբաղվում, իսկ պետությունը ուզում է միայն 400 ընտանիքի հարցերը լուծած լինել առաջիկայում։ Մնացած 4 հազար 100-ի հարցերը կարծես թե լուծում չեն ունենալու։ 14-15 տարում խնդիրը, փաստորեն, չլուծվեց, եւ տնակներում բնակվող ընտանիքները շարունակեցին աճել։ Եվ ստացվեց այնպես, որ երկրաշարժի ժամանակ 5 հոգանոց ընտանիքը, որը 2 սենյականոց բնակարան էր կորցրել հիմա ստանում է 2 սենյականոց բնակարան, այնինչ այդ ընտանիքը դարձել է արդեն 15-20 հոգանոց։ Հասկանալի է, 15 հոգանոց ընտանիքով 2 սենյականոց բնակարան տեղափոխվել չեն կարող, ընտանիքի մի մասը տեղափոխվում է, մնացածը էլի մնում են տնակներում։ Սյդ 4 հազար, 4100-ի մեջ մոտ 2 հազար ընտանիք այդ վիճակում են։ Նրանց նկատմամբ պետությունը պարտավորություններ չունի, ասում է՝ ես իմ պարտավորությունները կատարել եմ, այլեւս մի դիմեք ինձ։ Այսօր Գյումրիում մոտ 4500 ընտանիք տնակներում է ալրում, եւ դրանք տարբեր խմբեր են։ Կան մոտ 300-400 ընտանիք, որոնք բնակարանը ստացել են պետությունից, բայց աշխատանք չունենալու պատճառով եւ կարիքից դրդված՝ վաճառել են եւ վերադարձել տնակներ։ Պարտք են եղել, խայտառակ իրավիճակի մեջ են եղել, վաճառել են։ Մի ամբողջ շերտ կա, մոտ 300-400 ընտանիք, որոնք չեն հաշվառվել, դրսում են եղել, չեն կարողացել պատշաճ փաստաթղթեր ներկայացնել։ Կա մի խումբ, էլի 300-400 ընտանիք, որոնք հարեւան գյուղերից, Ջավախքից, ուրիշ տեղերից ներգաղթածներն են, եկել են, տնակ են գնել եւ մնացել են տնակներում։ Սրանք երկրաշարժից բնակարան կորցրածները չեն։ Այդ ամբողջի հանրագումարում մենք ունենք մոտավորապես 4500 ընտանիք Գյումրիում, որոնք ապրում են խայտառակ պայմաններում։ Այս մարդկանց տնակները 24 տարում հալվել-մաշվել են բառացիորեն։ Ջերմամեկոաիչ շերտ, դրսի թիթեղ, ներսի բարակ պատ, բան չկա, գիշերը սասսփկ ցրտում է, աղքատությունը իր հեոթին, գործազրկությունը իր հերթին, հիվանդացության մակարդակը իր հերթին։ Քաղաքի հիմնական խնդիրը նախեւառաջ սա է։ Մի խոսքով, աղքատություն, գործազրկություն ամեն քայլափոխի զգացվում է քաղաքում։ Պաշտոնական թվերով, 47-48 տոկոս է աղքատությունը Գյումրիում։

– Իսկ այդ մարդիկ ի՞նչ են խնդրում, բնակարա՞ն։

– Բնակարանների գծով ամենից առաջ գնում են «Շիրակ» կենտրոն եւ   իշխանությունների մոտ։ Այսինքն, իշխանությունների մոտ գնում են, տեսնում են, որ բան չի ստացվում, արդեն սկսում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին դիմել:

Պետությունը նրանց հերթագրելու համար 1 կգ փաստաթուղթ Է ուզում։ Շատ հաճախ այս թղթերը հավաքելը ծախսերի հետ է կապված, որոշ տեղերում փող են ուզում։ Այնինչ, պետությունը պետք է թղթաբանությունը, բյուրոկրատական քաշքշուկը դադարեցներ։ Մյուսը կարիքավոր, աղքատ մարդկանց փող խնդրելու այս չարչարանքներն են՝ քաղաքապետարանից, մարզպետարանից, ավագանուց եւ այլն։ Ես մինչեւ լիազորություններիս անցնելը որոշեցի ընդունելություն անել՝ տեսնելու, թե մարդիկ ինչ խնդիրներ ունեն, ինչ են ուզում։ Բուժման փող, վիրահատության փող, քիմիաթերապիայի փող, քաղցկեղային կամ զանազան հիվանդություններով մարդիկ գալիս են, թե 60 հազարը ճարել ենք, 130 հազարը մի բան արեք, ավագանին որոշի, քաղաքի բյուջեից մեզ օգնություն տա։ Ես, իհարկե, այդ հարցով խորհուրդ եմ տվել դիմել մարզպետին, որովհետեւ շատերը չգիտեն, որ մարզպետները ունեն տարեկան 2 մլն դրամ կարիքավոր մարդկանց պետական բյուջեից նպաստներ հատկացնելու իրավունք։ Ասում են՝ բանավոր դիմել ենք, չեն տալիս։ Ասում եմ՝ գրավոր դիմեք, պատասխաններն էլ բերեք, տեսնենք՝ այդ մարդիկ ինչպե՞ս են ծախսել այդ փողերը։ Հողի զավթումների վեճեր, հողի վարձակալման գների բարձր լինելու հետ կապված բողոքներ կան։ Քաղաքը ունի նաեւ հողեր, որոնք օգտագործում է գյուղատնտեսական նպատակներով, մարդիկ վարձակալում են, հետզհետե հողի վարձը թանկացել է, հասել 181 հազար դրամի, մարդն էլ ասում է՝ հաշվում, հաշվում են, ձեռ չի տալիս այլեա մշակել, պիտի թողնեմ։ Ես այս ամենը ավագանու օրակարգային հարցեր եմ դարձնելու։ Բնակարանային վեճեր կան, չեն թողնուճ սեփականաշնորհել, խոչընդոտներ են ստեղծում, գերեզմանոցների վեճեր, մեկի տապանաքարն էին գողացել։ Գերեզմանոցը պահակ չունի։ Սարսափելի կարիքի մեջ թաղված քաղաք է։ Այդպես մեծ-մեծ խոսելուն մի նայեք։ Միֆ է, գյումրեցու արժանապատիվ հայրաքաղաքի միֆը տարիներ շարունակ տարածել են, բայց իրականում ահավոր ողորմելի վիճակում է քաղաքը։

– Ես լսել էի նույնիսկ, որ շատ-շատ են մարդիկ, որ փողոցի աղբամաններից են փորձում հաց գտնել։

– Իհարկե, կա, տեսնում ենք։ Կան սոցիալական օգնություններ տրամադրող կազմակերպություններ, բարեգործական ճաշարաններ, բայց պաշտոնական

վիճակագրությունը, կրկնեմ, 47 տոկոս աղքատությունն Է։ Ամեն երկրորդ  մարդուն պետությունը ճանաչել է որպես աղքատ։ Եվ դա դեռ պաշտոնական թիվն է։ Իրականում 70 տոկոս կարող է լինել։ Մի 25 տոկոսն էլ համարենք միջին խավ, բայց էլի կասկածելի է, որ այդքան կլինեն:

– FB-ի օգտատերերից մեկը այսպիսի մեկնաբանություն էր թողել ձեր գրառման տակ. «Գյումրեցու աղքատությունը գալիս է նրանից, որ ոչ մեկը, բացառությամբ մի քանի հարյուրից, չի պայքարում իր եւ ընդհանուրի իրավունքների համար։ Մի ժողովուրդ, որի կարգախոսն է՝ մեկ է, ըսոնց դեմ խաղ չկա, միշտ էլ կմնա աղքատ»։ Դուք համաձա՞յն եք սրա հետ, եւ իսկապե՞ս այդտեղ ոչ ոք չի պայքարում իր իրավունքների համար։

– Ես մի մասով համաձայն եմ, իհարկե, որ շատերը չեն պայքարում եւ փորձում են հարցը լուծել խաղաղ, փափուկ, շոկոլադային մեթոդներով, կաշառքով եւ այլն, մյուս կողմից համաձայն չեմ, որ դրա մեղավորը ժողովուրդն Է կամ միայն ժողովուրդն է։ Տվեք ինձ ամենաբարեկեցիկ ապրող    պետությունը, Նորվեգիան տվեք, 10 տարի ես իմ ուզած իշխանությունը բանեցնեմ, խոստանում եմ, 11-րդ տարում իրենց հանրությանը ես կվերածեմ մեր հանրության նման մի բանի, որը պատրաստ կլինի հաշտվողականության,   արտագաղթի, ամեն ինչի։ Իշխանությունը մի կողմից դիտավորյալ, մյուս

կողմից տգիտության պատճառով թշվառացրել, այս ողորմելի վիճակին է հասցրել մարդկանց, կռացրել է, թամբել է, որ ամեն ընտրությունից առաջ ասի՝ արի, ապե, արի 5 հազար ստացի, գնա քվեարկության։ Միակողմանի միայն

մարդկանց մեղադրելը սխալ է, եւ համարում եմ, որ ավելի մեծ պատասխանատուն այստեղ նրանք են, որոնք իշխանություն են ունեցել եւ ունեն։ Չի կարելի ընտրակաշառք վերցնողին  եւ տվողին հավասարաբար մեղավոր համարել։ Կաշառք վերցնողը այդ ողորմելի թշվառականն Է, որի վարքից իր ճակատագիրն Է կախված, իսկ բաժանողը, որ վերարտադրվելու ցանկություն ունի, հատուկ քաղաքականություն է վարում, չի կանխարգելում այդ հանցագործ վարքը, որպեսզի ունենա կառավարելի հասարակություն։

– Այդ դեպքում նույն այդ տնակային բնակիչները ինչո՞ւ հանգիստ նայեցին, թե ինչպես է ձեր նախկին քաղաքապետը կառուցում իր շքեղագույն «Ալեքսանդրապոլ» հյուրանոցառեստորանային համալիրը եւ այլ բաներ։

– Որովհետեւ ամեն անգամ, երբ այդ քաղաքացիները դիմում էին նույն քաղաքապետին, ստանում էին մի բուխանկա հաց, 2 հազար դրամ, մի կապոց փայտ, մի աման մատաղ, եւ իրենց ակնկալած երանության մոտավոր սահմանների մեջ էր այդ ամենը։ Այսինքն, հոգեպես, բարոյապես ոչնչացման եզրին հասցված մարդուց մենք չենք կարող սպասել Մահաթմա Գանդիի իմաստնություն։ Անհնար բան է։ Մարդուն ստորացնել, ստրկացնել,   աղքատացնել, հետո  ասել՝ կոնֆետ ունեմ, արի տամ, վազելով կգա մոտը։ Ավելին, դեռ մարդիկ կան, ասում են՝ բա ինքը չունենար, ո՞վ ունենար այդ հյուրանոցը, հալալ եղնի, բա ինչը՞ղ: Մտեք ցանկացած համայնք, կտեսնեք տեղական հարմարվողների, տեղական լյումպենի, որ պատրաստ են առավոտ կանաչների օգտին քվեարկել, ցերեկը՝ Մեժլումյանի օգտին, երեկոյան՝ Ադոլֆի, գիշերը՝ Նեմեցի, մյուս օրը՝ կաթողիկոսի։ Ի՞նչ գաղափարական համոզմունքների, վեհ բաների մասին Է խոսքը։ Ասում են՝ ինչո՞ւ պիտի ուրիշի օգտին քվեարկենք, 5 տարվա մեջ էս մարդն է ինձ հիշել, հարգել է, 5 հազար դրամը տվել է, Մերսեդեսը նստեցրել, տարել  քվեարկելու, ինչո՞ւ ես պիտի ուրիշի օգտին քվեարկեմ։

– Գյումրիում քաղաքապետ է փոխվել, ընդ որում, ոչ թե իշխող ՀՀԿ-ի, այլ իրեն այլընտրանք հռչակած ԲՀԿ-ի ներկայացուցիչն է: Դուք հույս ունե՞ք, որ նա կկարողանա ինչ-որ բան փոխել, թե՞ քաղաքապետի փոփոխությունն էլ որեւէ

նշանակություն չի ունենալու։

– Հույս չասեմ, բայց շանս տեսնում  եմ փոփոխությունների։ Այս ընթացքում համայնքային բյուջեի գումարները ծախսվել են արդյունավետ։ Քաղաք, որն ունի այս տեսակ խայտառակ սոցիալական պատկեր, չի կարելի կես մլն դոլարով քարե գորգ սարքել կենտրոնում։ Քաղաքի բյուջեն 8 մլն դոլար է՝ կեսը հավաքվում է հարկերից, տուրքերից, կեսը պետությունն է հատկացնում, կարո՞ղ է այդ մարդը, որը քաղաքում ունի 50 տոկոսանոց աղքատություն, թույլ տալ նման շռայլություն։ Այսինքն, դա անարդյունավետ ծախս Է առնվազն, եթե չասեմ ուրիշ անդուր բաներ։ Չի կարելի քաղաքում, որը թաղված Է աղքատության մեջ, 20, 38 մլն դրամանոց արձաններ կանգնեցնել։ Վարդանանց արձանախումբը 38 մլն դրամ է արժեցել, որի գումարը քանդակագործին մինչեւ հիմա չի վճարվել, եւ տարեցտարի բյուջեից բյուջե հաշվանցում են արել։ 5 տարի առաջ է դրվել այդ արձանը։ Չի կարող դոմիկում 25 տարի ապրող մարդը 10 հազար դոլարով ճենապակե ջահ գնել, դոմիկի ճեջ կախել։ Չենք ասի՞ տարօրինակ վարք ունես։ ՎՊ-ն եկավ 2007–09թթ., ուսումնասիրեց, գնաց, իրենց հաշվետվությունը բազմաթիվ չարաշահումների եւ անարդյունավետ ծախսերի մասին էր խոսում՝ մոտ կես միլիարդ դրամի։ Եվ այնտեղ խոսք կար վնասները վերականգնելու մասին, հիմա պիտի ուսումնասիրվի, դրանք իսկապես վերականգնվե՞լ են։ Լիրիկական բաներ չասեմ, պարզապես շանս կա, որ բյուջեն ավելի արդյունավետ կծախսվի։ Մի քանի անգամ ինքը հրապարակային կերպով խոստացել է թափանցիկություն, հաշվետվողականություն հանրությանը, տեսնենք՝ ինչպես կլինի, որքանով կլինի իր խոստման տերը։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930