Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզխորհրդի նիստը կիսագաղտնի պայմաններո՞ւմ

Նոյեմբեր 16,2012 11:57

Նոյեմբերի 15-ին կայացել է  Տավուշի մարզխորհրդի նիստ: Նախկինում Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը   նախապես ծանուցում էր մարզխորհրդի նիստերի վերաբերյալ, լրագրողները մասնակցում, լուսաբանում էին դրանք:  Սակայն այդ նիստի մասին  ծանուցում չկար: Մարզի լրագրողները տեղյակ չեն եղել, որ մարզխորհրդի նիստ է կայանալու, մարզպետարանի լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժինը չի հրավիրել նրանց: Մարզխորհրդի նիստերում մարզպետ Արմեն Ղուլարյանը երբեմն վիրավորում է մարզխորհրդի  անդամներին, մենք նախկինում այդ մասին իրազեկել ենք: Հավաբանար դա է  պատճառը, որ մարզխորհրդի նիստի մասին նախապես չեն հայտարարել: Նոյեմբերի 16-ին մարզպետարանի կայքում տեղեկատվություն է  զետեղվել նախօրեին տեղի ունեցած  նիստի վերաբերյալ; Ի թիվ այլ հարցերի  քննարկվել են    նոյեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Ընթացիկ տարվա 10 ամիսներին   մարզի 62 համայնքների   սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 369.1 մլն դրամ, որը կազմում է  նախատեսվածի 75.8 տոկոսը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930