Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը հերքում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պիտի իրեն «խելոք պահի», որ Ստյոպա Սաֆարյանին մանդատ տան

Նոյեմբեր 16,2012 11:48

Այսօր ԱԺ-ում քառօրյայի ամփոփման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հաստատեց, որ իրենք բյուջեի նախագծին դեմ են քվեարկելու. «Նույնիսկ այս բյուջեն պաշտպանված չի կոռուպցիայից, պաշտպանված չի ատկատներից»:

Անդրադառնալով ՀԱԿ-ի հրավիրած արտահերթ նիստին` նա ասաց, որ երեկ ժամը 3-ին արդեն իրենք միացել են նախաձեռնությանը, ուղղակի թուղթը սենյակներում էր, դրա համար այն ստորագրել են միայն առավոտյան, բայց նախապես ասվել է, որ միանում են: Ռուբեն Հակոբյանը, այնուամենայնիվ, կանխատեսեց, որ քվորում չի ապահովվի. «Անհասկանալի է ինձ համար: Եկեք քննարկենք, դեմ եք, էլի ասեք` դեմ եմ: Եթե այս տրամաբանությամբ աշխատեն, պիտի գան»:

Լրագրողները խնդրեցին ներկայացնել ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպման մանրամասները եւ մեկնաբանել՝ արդյոք «տիկինը դուռը թակել է, ով եղել է այդ պահին գրասենյակում՝ բացել է»՝ նկատի ունենալով Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Նաիրա Զոհրաբյանի մասին: Ռուբեն Հակոբյանի մեկնաբանությամբ՝ «Ընդհանրապես, երբ առաջացավ քաղաքական խորհրդացությունների հարցը, կուսակցության մեջ երկու մոտեցում կար: Առաջինը, որ հարգում ենք, որ ԲՀԿ-ն նույնպես խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից է դարձել, բայց նաեւ որ դա լինի համոզիչ` քաղաքական ուժերի, այդ թվում՝ նաեւ մեզ համար: Գտնում էին, որ այդ հայտարարությունը պետք  արվեր կուսակցության առաջնորդի կողմից: Ես էլ եմ այդ մոտեցման կրողը: Կար նաեւ մեկ այլ տեսակետ, որ կարելի է այս հայտարարությունը դիտել որպես կուսակցության պաշտոնական դիրքորոշում»:

Հարցին՝ իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի՞ տեսակետը որն է, նա չպատասխանեց, ասելով, որ վարչության նիստ կլինի, իր հավաքական դիրքորոշումը կարտահայտի: Լրագրողների դիտարկմանը, որ  միասնական շտաբի ժամանակ էլ ասում էիք, որ պիտի Գագիկ Ծառուկյանը ստորագրի, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Լավ է, որ շտաբի մասին հիշեցրիք: Ես քաղաքական գործիչ եմ եւ գիտեմ քաղաքական աքսիոմներ: Առաջին անգամ արտահայտվում է այդպիսի մոտեցում, հասկանալի է, որ դա կարող է հասկանալի լիներ միայն այն դեպքում, երբ այդ հայտարարության պատասխանատվությունը կրում էր կուսակցության առաջնորդը»:

Տեղեկություններ կան, որ «Ժառանգությունը» թիվ 1 ընտրատարածքի մանդատի համար բանակցություններ է վարում ՀՀԿ-ի հետ եւ կոպիտ ասած՝ պիտի Րաֆֆի Հովհանիսյանը իրեն «խելոք պահի», որ մանդատը տան Ստյոպա Սաֆարյանին: Այս հարցին ի պատասխան՝ Ռուբեն Հակոբյանն ասաց. «Ստյոպան ոչ միայն այստեղ, այլեւ պատվիրակությունների կազմում պետության համար լավ կռիվ տվողներից է: Կարող էին որեւէ թեկնածու չունենալ Ստյոպա Սաֆարյանի դեմ: Ցավոք, դա կա, մենք որեւէ բանակցություն չենք տանում, ուղղակի ակնկալում ենք, որ կլինի ազատ, արդար ընտրություններ, եւ ժողովուրդն էլ կկողմնորոշվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930