Սլովենիայի Մարիբոր քաղաքում ավարտվում է շախմատի աշխարհի պատանիների առաջնությունը: Ութ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես է գալիս 10 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Շանթ Սարգսյանը: Նա 6,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում:
Իրենց տարիքային խմբերում առաջատարների տասնյակում են Կարեն Գրիգորյանը, որը 18 տարեկանների խմբում 6,0 միավորով 6-րդն է, եւ Տիգրան Հարությունյանը, որը նույնքան միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը՝ 16 տարեկանների պայքարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ