Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը դուրս մնաց Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնությունից: Այսպիսին է նոկաուտ համակարգի դաժան պայմանը, երբ յուրաքանչյուր տուրից հետո մասնակիցների թիվը կիսով չափ կրճատվում է:
Էլինան երկրորդ տուրի առաջին պարտիայում հնդիկ Դրոնավալի Հարիկային պարտվելուց հետո, երկրորդում ոչ-ոքի արեց եւ ընդհանրուր հաշվարկով 0,5:1,5 հաշվով զիջելով՝ դադարեցրեց մասնակցությունը:
Մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Լիլիթ Մկրտչյանը, ռուսաստանցի Նադեժդա Կոսինցեւայի հետ դասական շախմատի երկու պարտիաներն էլ ավարտել է ոչ-ոքի: Այստեղ հաշիվը 1:1 է: Այսօր մրցակիցները հաղթողին որոշելու են թայ-բրեքում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ