Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նոյեմբերի 14-16-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կազմակերպել է «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնի մտավոր արատ ունեցող 45 շահառուների հանգիստը։
Հաշմանդամ երեխաները Ծաղկաձորում այցելել են Կեչառիս վանական համալիր, Օրբելի եղբայրների թանգարան։ Նրանց ուղեկցում է կենտրոնի աշխատակազմը՝ մանկավարժներ, դայակներ։
«Փրկություն» կենտրոնի ղեկավար Արփինե Աբրահամյանը նշեց, որ իրենց շահառու մտավոր արատ ունեցող պատանիներն ու երիտասարդները հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներից են, և երբեք հանգստի նման հնարավորություն չեն ունեցել։ ՙՍա նրանց համար մի նոր աշխարհ է, որի հուշերով մեր երեխաները շատ երկար կապրեն՚,- ասում է Արփինե Արբահամյանը։
Կարդացեք նաև
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն