Լրահոս
Օրվա լրահոսը

«Արա Սարգսյանը մեր արդի կերպարվեստի սյուներից է». Մարտիրոս Սարյան

Նոյեմբեր 16,2012 00:20

2010 թվականից Գաֆեսճէան արվեստի կենտրոնում իրականացվում է «Հանդիպում արվեստի հետ» մշակութային շարքը: Այս անգամ արվեստի հերոսը քանդակագործ Արա Սարգսյանն էր:
Արվեստագիտության թեկնածու Արթուր Ավագյանն ասաց, որ Արա Սարգսյանը 20-րդ դարի հայ կերպարվեստի դեմքը որոշողն է եղել: Նրա թողած ժառանգությունը շատ մեծ է: Ավագյանը ներկայացրեց քանդակագործի կենսագրությունը: Նշեց, որ 10-11 տարեկանում Սարգսյանը սկսել է զբաղվել քանդակագործությամբ: Սկզբում քանդակել է հորը, մորը, բոլոր ծանոթներին:
Քանդակագործը սովորել է Վիեննայի Գեղարվեստի ակադեմիայում ու այնտեղ ստեղծած մատիտե հրաշալի նկարները, ըստ Ավագյանի, խոսում են նրա հասունության մասին:
Արվեստագիտության թեկնածուն ասաց նաեւ, որ Սարգսյանը շատ էր գնահատում Ռոդենի քանդակաները, դրա համար այցելում էր Փարիզ եւ տեղում ծանոթանում իր սիրելի արվետագետների աշխատանքներ հետ:
Սարգսյանը 1929 թվականին եկել է Հայաստան եւ մշտական բնակություն հաստատել: Գտել է իսկական ընկերներ եւ ներգրավվել մշակութային կյանքի մեջ: Այդ ընթացքում հանդես է եկել մի շարք դիմաքանդակներով: Ինչպես Ավագյանն ասաց` դրանք ռեալիստական քանդակներ էին:
Արա Սարգսյանի կողմից քանդակված առաջին արձանը, որը դրվել է Հայաստանում, եղել է Սուրեն Սպանդարյանի արձանը:
Ըստ արվեստագիտության թեկնածուի` Սարգսյանի գլուխգործոցը եղել է «Մեսրոպ Մաշտոց եւ Սահակ Պարթեւ» արձանը:
Կյանքի վերջին տարիներին Սարգսյանը կերտել է երկու մեծ հուշարձան: Մեկը` Մայր Հայաստանն է` Գյումրիում, իսկ մյուսը` Զոհված համագյուղացիների հուշարձանն է` Ջանֆիադայում:
«Արա Սարգսյանը, բացի լավ քանդակագործ լինելուց, բազմակողմանի զարգացած մարդ էր: Զգում էր նաեւ թատրոնը: Աշխատել է մի շարք հայտնի ռեժիսորների հետ: Եղել է նկարիչների միության առաջին նախագահը: Չի կարելի ասել, որ Սարգսյանին չեն ճանաչել ու չեն գնահատել ԽՍՀՄ-ի ժամանակ»,- ասաց արվեստագիտության թեկնածուն:
«Արա Սարգսյանը մեր արդի կերպարվեստի սյուներից է: Հայրենիքում ստեղծած նրա լավագուն գործերը ներծծված են մեր ժողովրդի վերածննդյան ոգով ու ապագային նայող խոր հավատով: Արա Սարգսյանը իր բազմաբովանդակ գործունեությամբ անբաժան է հայ ժողովրդի եւ նրա մշակույթի պատմությունից»,- ասել է նկարիչ Մարտիրոս Սարյանը:
Արա Սարգսյանը եղել է նաեւ բանաստեղծ: Նրա ստեղծագործությունները պահպանվել են իր ընտանիքի շնորհիվ: Գրել է քառյակներ, երկեր, առակներեւ մտքեր` ուղղված հայրենիքին եւ հայ ժողովրդին:
Կենսագրական ծանոթությանը հաջորդեց Արա Սարգսյանի կյանքի մասին պատմող ռեժիսոր Բոգդան Աթանեսյանի ֆիլմը:
Քանդակագործի ծոռնուհին` Սոնա Հարությունյանը, միշտ մեծ հպարտությամբ է խոսում Արա Սարգսյանի մասին: Ասում է` ծնված օրվանից է ուսումնասիրում իր նախնու կենսագրությունը եւ իր աշխատանքերը: Ցանկանում է, որ երիտասարդները ավելի շատ բան իմանան քանդակագործի մասին, քանի որ նրա դերը մեր մշակույթի մեջ` մեծ է: Ցավում է միայն, որ նման մարդուն անձամբ չի ճանաչել:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930