Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գասպարին կարծում է՝ Էթիկայի հանձնաժողովի որոշումը կսանձի օլիգարխների սանձարձակությունները

Նոյեմբեր 15,2012 23:13

ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի համոզմամբ, այսօր Աժ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ էթիկայի հանձնաժողովի որոշումը կսանձի պատգամավորների սանձարձակությունները: «Կարծում եմ՝  մասնակիորեն կազդի, որ պատգամավորները գոնե տեսախցիկի առաջ նմանատիպ սանձարձակություններ չանեն: Հիմա կարեւորը սա ընդհանրացնելն է, որ որեւէ պաշտոնյա, որեւէ քաղաքացու նկատմամբ, անկախ տեսախցիկի առկայությունից նմանատիպ արարք իրեն եւ իր թիկնապահներին, ենթականերին թույլ չտա»,- Aravot.am-ին ասաց պարոն Գասպարին: Ըստ նրա, ինքը հարցը հետապնդում է նաեւ քրեաիրավական հարթության մեջ ու շարունակելու է պայքարել օրենքի շրջանակներում.«Այժմ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում,  մենք շարունակելու ենք մեր պայքարը»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր եւ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց  ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «դատավճիռ»՝ որոշումը՝ ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարիի հետ ունեցած միջադեպի առնչությամբ: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ «Դիմողի կամքին հակառակ թղթե պաստառը փախցնելը տվյալ իրավիճակում իրավաչափ քայլ չի եղել, պատգամավորը չի հարգել դիմողի՝ սեփական կարծիքն արտահայտելու մարդու Սահմանադրական իրավունքը եւ թույլ է տվել պատգամավորի էթիկայի կանոնների խախտում: Կանոնակարգի 24 հոդվածով ղեկավարվելով՝ հանձնաժողովը  որոշել է՝ թիվ 7 ընտրատարածքից ընտրված պատգամավորը խախտել է օրենքը»

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930