30-ամյա Հունաստանի քաղաքացին, որն ըստ ենթադրությունների ազգությամբ հայ է, երեկ Էլեֆթերիա հրապարակում տեղի ունեցած միջադեպից հետո ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է «Սայփրըս մեյլ» թերթը՝ հիմնվելով ոստիկանության հաղորդագրությանը: Տղամարդը վիրավորվել է սուր գործիքի միջոցով:
Երեկոյան ժամը 7:30 նրան տեղափոխել են մասնավոր հիվանդանոց, որտեղ բժշկի կողմից նա ստացել է առաջին բուժօգնություն և տեղափոխվել ընդհանուր հիվանդանոց, քանի որ պարզ էր, որ նրան վիրահատություն է անհրաժեշտ:
Վիրավորված է եղել նրա երիկամներից մեկը, թիակը և մասնակի պատռված է եղել փայծաղը:
Կարդացեք նաև
Տուժածը դեռևս ի վիճակի չէ կատարվածի հետ կապված ոստիկանությանը բացատրություններ տալու:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ