Անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ասել էր, որ իրենց նպատակն է հասնել Սերժ Սարգսյանի ռեժիմի վերացմանը. «Դա է մեզ միավորում, ես վստահ եմ, որ գնալով հզորանում, ուժեղանում է մեր համախմբումը»: Հարցին, իսկ ԲՀԿ-ի օրակարգում կա՞ Սերժ Սարգսյանի հեռացումը՝ նա պատասխանել էր, որ այլ քաղաքական ուժի խոսնակի դերակատարություն չունի:
Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց իրենց օրակարգում էլ է՞ Սերժ Սարգսյանի ռեժիմի վերացման հարցը, տիկին Զոհրաբյանն պատասխանեց.«Կարծում եմ՝ բացարձակապես ոչ կոռեկտ հարց եք տալիս»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ