Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ ՎՊ-ն ստուգումներ կանցկացնի «Խոսրովի անտառ» արգելոցում

Նոյեմբեր 15,2012 21:46

Այսօր, օրվա երկրորդ կեսին, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը իր ղեկավարած կառույցի գործունեության 2013 թվականի ծրագիրը ներկայացրեց խորհրդարանականներին: ՀՀ ՎՊ գործունեության գալ տարվա ծրագիրը պատգամավորներին գրեթե չէր հետաքրքրում, քանի որ Իշխան Զաքարյանի ելույթի ժամանակ մատների վրա հաշված ծատգամավորներ կային նիստերի դահլիճում: Մինչդեռ, դահլիճից դուրս բուռն զարգացումներ էին` ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն փակ քաղաքական կոնսուլտացիա էին անցկացնում, ՀԱԿ-ը զբաղված էր ընտրական օրենսդրությունում փոփոխություններ կատարելու համար արտահերթ նիստ հրավիրելու իր նախաձեռնությամբ:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ասաց, որ իրենց գործունեության համար 2013-ին առանձնացրել են 19 ուղղություն: Ծրագրի թիրախը գնումների համակարգն է ու նախահաշիվները` քաղաքաշինության ոլորտում: Վերլուծությունը մասնագետներին բերել է համոզման, որ հենց այս երկու ոլորտներում են հիմնականում փոշիանում բյուջետային միջոցները: Նախատեսում են ուսումնասիրություններ կատարել մի շարք նախարարություններում, ՀՀ նախագահի, Ազգային ժողովի և կառավարության աշխատակազմերում: ՀՀ վերահսկիչ պալատի 2013 թվականի ծրագրոմ ընդգրկված է նաեւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության, գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման  ստուգումը: Չի բացառվում, որ լրացուցիչ մասում ընդգրկվի նաև պետական ծառայողների սոցիալական փաթեթները, ինչի վերաբերյալ առաջարկ էր ստացել խորհրդարանական խմբակցությունից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930