Այսօր Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը շատ է առանձնանում ՀԱԿ-ից, սա ինչո՞վ եք բացատրում, այն պատասխանը, որ ձեր մոտ ժողովրդավարություն է՝ լսել ենք: Նա պատասխանեց. «Իրականում թեման չարչրկվում է իշխանական քարոզչամեքենայի կողմից: Իրականում այդ թեման ստեղծվել եւ հետեւողականորեն հետապնդվում է իշխանական քարոզչամեքենայի կողմից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ