Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկանում են համայնքին գաղթակղել

Նոյեմբեր 15,2012 20:43

Նոյեմբերի 13-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի  Գետահովիտ գյուղի մշակույթի տանը   «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի շինարարությունն իրականացնող «ՄեգաԷներջի» ընկերության ղեկավարությունը Գետահովիտի մի խումբ բնակիչների հետ քննարկել է ՀԷԿ-ի շինարարությունը շարունակելու հարցը:

ՀԷԿ-ի շինարարությունը կասեցվել է այն բանից հետո, երբ Գետահովիտ համայնքի բնակիչները և  մի շարք բնապահպանական կազմակերպություններ, հասարակական ակտիվիստներ  բողոք էին ներկայացրել բնապահպանության նախարարությանը` ՀԷԿ-ի շինարարության ընթացքում թույլ տրված օրինախախտումների վերաբերյալ: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում  ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի 2012 թվականի հոկտեմբերի 26-ի հրամանով չեղյալ է համարվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 2012 թվականի օգոստոսի 23-ի թիվ ԲՓ 70 փորձագիտական եզրակացությունը: Նշենք, որ «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի շինարարության թույլտվությունը տվել էր Ենոքավան համայնքի ղեկավարը, սակայն շինարարությունը իրականցվում էր Գետահովիտ համայնքի վարչական տարածքում: Նախքան շինարարությունը սկսելը Գետահովիտ համայնքում հանրային լսումներ չէին իրականացվել:  Գյուղապետի տեղակալի խոսքերով` «Խաչաղբյուր-2» փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարության նպատակահարմարության հարցը կարող է որոշել միայն Գետահովիտ  համայնքի բնակչությունը, որ իրենք  մտածում են այս հարցի  կապակցությամբ  գյուղում հանրաքվե անցկացնել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930