Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ելույթը ԱԺ-ում

Նոյեմբեր 15,2012 20:31

Հարգելի՛ գործընկերներ, Աժ ամբիոնը երկրի բարձրագույն քաղաքական ամբիոնն է, և այս բարձր ամբիոնից հնչեցվում են տեսակետներ տնտեսական  ցուցանիշների և իրականացվող քաղաքականության վերաբերյալ, որոնց կցանկանայինք անրադառնալ: Հնչեցվում է թե ՀՆԱ-ի և գնաճի հաշվարկներում ցուցանիշների կեղծման տարբեր մեթոդներ են կիրառվում Հայաստանում (Հրանտ Բագրատյան): Այս առումով հարկ եմ համարում տեղեկացնել, որ Հայաստանը երկար ժամանակ է, որ անդամակցում է ԱՄՀ SDDS (Special Data Dissemination System) և GDDS (General Data Dissemination System) համակարգերին, ինչը վկայում է, որ անդամակցող երկրի պաշտոնական վիճակագրությունն` ըստ ոլոտների ծածկույթի, որակի և արժանահավատության չափանիշների գտնվում է բարձր մակարդակի վրա: Իսկ նշյալ համակարգերին անդամակցելն այդքան էլ դյուրին գործ չէ, ընդ որում SDDS-ը առավել խիստ պահնաջներ է դնում վիճակագրության մեթոդաբանության մասով:

Այսինքն այն, որ ամբողջ աշխարհը ընդունում և ճանաչում է նշյալ համակարգերը որպես վիճակագրության որակական մակարդակը փաստող համակարգեր իսկ Հայաստանի անդամակցելն այս երկու համակարգերին խոսում է վիճակագրության արժանահավատության մասին լիովին հակասում է հնչեցված անհիմն տեսակետին:

 

 

Բյուջեի եկամուտների  վերաբերյալ:

 

Այստեղ բերվում են մի շարք հաշվարկներ փաստելով, որ եթե հաշվի առնենք գնաճը ուրեմն բյուջեի եկամուտներն իրական արտահայտությամբ նվազում են: Սա չի համապատասխանում իրականությանը….Երբ խոսում ենք բյուջեի եկամուտներից, մի բան պարզ է. եկամուտները բյուջեում անվանական ցուցանիշներ են և նույն կերպ եկամուտները հավաքագրվում են անվանական  ՀՆԱ-ից: Եթե դիտարկում ենք հարկեր/ՀՆԱ ցուցանիշը, ապա այն նույն անվանական մեծությունների հարաբերությունն է: Ընդ որում եթե 2013թ-ին ծրագրված է, որ այդ ցուցանիշը աճելու է 0.9 տոկոսային կետով, ապա պարզից էլ պարզ է, որ հարկերի անվանական աճը առաջանցիկ է ՀՆԱ-ի անվանական աճից: Իսկ այն տեսակետը, որ հնարավոր է այս ցուցանիշին հասնել համարիչը՝ այսինքն ՀՆԱ-ն փոքրացնելով կարծում եմ դրա մասին անիմաստ է մեկնաբանել: Այդ ո՞ր կառավարությունն է, որ կգնա նման քայլի, որ արհեստականորեն փոքրացնի ՀՆԱ-ն, ինչ է, թե ՀՆԱ/հարկեր ցուցանիշը ավելացնի: Եվ կա՞ արդյոք մեզանում նման փաստ՝ ՀՆԱ-ն, արհեստականորեն պակասեցնելով, նշված ցուցանիշի աճ ապահովել: Այլ կերպ ասած եթե եկամուտները առաջանցիկ աճում են ՀՆԱ նկատմամբ, նշանակում է, որ խոշոր հաշվով իրական եկամուտներն են աճում, քանի որ, համարիչում և հայտարարում գտնվող գնային գործոնները հարաբերության ժամանակ չեզոքացվում են: Կարծում եմ՝ չարժե թյուրիմացության մեջ գցել բոլորին:

Բյուջեի ծախսերի վերաբերյալ.

Երբ խոսում ենք ծախսերի մասին և համեմատություններ ենք անում, մոռանում ենք, որ բյուջեի կառուցման հիմքում ամենախոշոր հաշվով ընկած է հարկաբյուջետային քաղաքականությունը՝ որպես մակրոտնտեսական քաղաքականության կարևորագույն տար: Այս առումով հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինի հակացիկլիկ: Դա նշանակում է, որ տնտեսության անկման ժամանակահատվածում բյուջեի բացասական հաշվեկշիռը պետք է մեծանա, իսկ վերելքի շրջանում` այն պետք է կրճատվի  (ի դեպ, մի շարք եվրոպական երկրների դեպքում վերջինս հնարավոր չեղավ հաջողությամբ իրականացնել):Հետևաբար ակնհայտ էր, որ ճգնաժամի տարվա բարձր պակասուրդին պետք է հաջորդեր պակասուրդի նվազեցման քաղաքականությունը, որպեսզի չվտանգվեր պարտքի կայունությունը և դա հաջողությամբ Հայաստանը կատարել, կատարում է և կատարելու է: Այսինքն, նույն բանախոսը հարկ եղած դեպքում խոսում է պետական պարտքի և դրա չարիքի մասին, սակայն մեկ այլ պարագայում խոսում է ծախսերի անհրաժեշտ ավելացումների մասին՝ անտեսելով իր նախկին ասածը: Իսկ խելամիտ հարկաբյուջետային քաղաքականությունը մակրոտնտեսության տեսանկյունից պահանջում է, որ եթե 2009  թվականի համեմատ բյուջեի կոնսոլիդացիա ենք անում, ապա դա նշանակում է, որ եկամուտների կշիռը ՀՆԱ-ում պետք է մեծանա՝ միաժամանակ վարելով կառավարելի ծախսային քաղաքականություն:

Խոշոր հարկատուների հարկման վերաբերյալ.

Խոշոր հարկատուների նպատակադրումը և բյուջեի հարկային եկամուտներում նրանց կշռի ավելացումը եղել է, կա և կլինի  Կառավարության գերակա խնդիրներից մեկը, սակայն չենք կիսում այն փաստարկը, որ հարկային բեռը տեղափոխվում է փոքր հարկատուների վրա և դա են վկայում փաստերը` խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերը ընդհանուր հարկերում կազմել են` 2010 թվականին 73%, 2011-ին` 73,6% և 2012 թվականին` սպասվում է, որ այն կհասնի 74%-ի: Սա է պատկերը նաև ըստ հարկատեսակների և հատկապես անուղղակի հարկերի մասով:

Տնտեսության կառուցվածքի վերաբերյալ.

Կառավարությունը, երբ նշում է 2010 թվականի տնտեսության մեկնարկային վիճակի մասին ի նկատի ունի, որ 2010 թվականից տնտեսության կառուցվածքը էական բարելավման միտումներ է ունեցել՝ ի համեմատ մինչ ճգնաժամային տնտեսության կառուցվածքի, և այս միտումը առ այսօր պահպանվում է: Մինչև գլոբալ ճգնաժամը տնտեսության ոչ արտահանելի հատվածն էր գերակշռում և հատկապես շինարարությունը՝ ունենալով ՀՆԱ-ում 25.3 տոկոս կշիռ, իսկ հիմա միտումը դեպի արտահանելի հատվածի մասնաբաժնի աճն է, երբ արդյունաբերությունն իր կշիռն ավելացրել է մոտ 3.4 տոկոսային կետով, փոխարենը ընկել է շինարարությունը: Միաժամանակ, 2012 թվաանի 9 ամսվա տվյալները վկայում են այդ միտումների շարունակման մասին, այլ ոչ թե՝ հակառակի, ինչպես հնչեցվեց: Այսպես, տնտեսական ակտիվության համեմատ առաջանցիկ աճ ունի արդյունաբերությունը` կազմելով 9.5%: Բարձր է նաև աճը գյուղատնտեսության ոլորտում. այն կազմում է 10.7%:

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930