Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորն իրեն վնասել է դժբախտ սիրո՞ պատճառով

Նոյեմբեր 15,2012 20:04

Նոյեմբերի 13-ին Նոյեմբերյանի զորամասից Վանաձորի զինվորական հոսպիտալ են տեղափոխել ժամկետային զինծառայողի: Հոսպիտալում կապել են նրա թեւի  արյունահոսող վերքը:  Զինվորը եղել է ձեռնաշղթաներով: Նա հոսպիտալում հայտարարել է, որ իր ձեռքը   երկու օր արյունահոսել  է, սակայն  բժշկական օգնություն չեն ցուցաբերել: Ինչպե՞ս է վիրավորվել զինվորը, ի՞նչ հանցանք է նա կատարել, որի պատճառով ձեռնաշղթաներ են հագցրել: Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չցանկացավ պատասխանել  այս հարցերին: Զինվորական աղբյուրներից  տեղեկացանք, որ զինվորը դժբախտ  սիրո պատճառով իրեն վնասել է, նրան ձեռնաշղթաներ են հագցրել, որպեսզի ինքնասպան չլինի:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930