Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հանրությունը ոչ լրիվ պատկերացում ունի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին»

Նոյեմբեր 15,2012 19:44

«Հանրությունը մասմամբ պատկերացում ունի այն խնդիրների մասին, որոնք այսօր ծառացած են հաշմանդամություն ունեցող անձանց առջեւ» ,-այդ մասին այսօր լրագրողների եւ ՀԿ-ների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան:

«Լիարժեք կյանք» ՀԿ-ի հետ համատեղ աշխատանքի արդյունքում կազմակերպված  կլոր սեղան- քննարկման ընթացքում  «Մենք բոլորս իրավունք ունենք աշխատելու» քարոզարշավի շրջանակներում ներկայացնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության վերաբերյալ հանրային կարծիքի վերլուծության» արդյունքները` Ջինա Սարգիզովան նշեց, որ պարզվում է` հանրությունը հստակ պատկերացում չունի, թե ում կարելի է համարել կամ ով  է հաշմանդամություն ունեցող անձը:

«Ցավոք սրտի հաշմանդամություն  ունեցողների շարքին են դասվում այն անձինք, ովքեր ունեն այսպես կոչված տեսանելի հաշմանդամություն: Չնայած բազմաթիվ միջազգային կազմակերպությունների եւ պետական կառույցների, հկ-ների կողմից տարիներ շարունակ բարձրացվում է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, այնուամենայնիվ, հասարակության վերաբերմունքը դեռւես մինշանակ չէ, եւ այս ինչ-որ չափով բացասական վերաբերմունքն ընդամենը չիմացության, տարածված կարծրատիպերի արդյունք են» :

Պատասխանելով Aravot.am –ի հարցերին` Ջինա Սարգիզովան նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները բոլոր մարզերում համարյա թե նույնն են:

Խոսելով հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդրի մասին` Ջինա Սարգիզովան կարծիք արտահայտեց, որ գործատուներն ու ընդհանուր առմամբ  հանրությունը որոշ կարծրատիպեր ունեն հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության վերաբերյալ:

«Մենք ունենք մի մեծ բանակ հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք ունեն ներուժ, համապատասխան պատրաստվածություն, համապատասխան մասնագիտություն, բայց, ինչպես եւ բոլորը, չեն կարողանում գտնել աշխատանք: Եւ աշխատանք չգտնելու հանգամանքը պայմանավորված է ոչ թե նրանով, որ այսօր աշխատաշուկայում պահանջարկն է ցածր, այլ նրանով, որ գործատուներն ու ընդհանուր առմամբ  հանրությունը որոշ կարծրատիպեր ունեն հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության վերաբերյալ»,-մեզ հետ զրույցում ասում  է Ջինա Սարգիզովան:

Նրա փոխանցմամբ` չնայած առկա խնդիրներին` ծրագրի գործունեության շրջանակներում Լոռու մարզից ավելի շատ մարդ է աշխատանքի տեղավորվել, քան մյուս մարզերում:

«Մեր գործունեության շրաջանակներում մեզ ավելի շատ մարդ է հաջողվել հենց Լոռու մարզում աշխատանքի տեղավորել, քան դեռեւս մյուս մարզերում: 14 մարդ արդեն ունի աշխատանք, 15-րդի համար էլ պայմանավածություն ենք ձեռք բերել» :

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930