«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 15-ին, հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են շաբաթներ առաջ Արամ Սարգսյանի` ԱՄՆ կատարած այցին ու ամերիկյան պետական քաղաքական եւ հասարակական շրջանակների հետ կայացած հանդիպումներին: Մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարության, տնտեսության, տարածաշրջանային զարգացումների եւ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդիրների վերաբերյալ:
Կողմերը, հատկապես կարևորել են Հայաստանում ընտրական եւ քաղաքական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության խնդիրը: Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ առաջիկա նախագահական ընտրությունների նկատմամբ «Հանրապետություն» կուսակցության եւ Արամ Սարգսյանի մոտեցումներին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիս Անդերսոնը, քաղաքական հարցերով մասնագետ ՏաթևիկՄելիքյանը և «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը:
Կարդացեք նաև
«Հանրապետություն» կուսակցության
լրատվական ծառայություն