Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան. «Օրինաց երկիր» կուսակցության հետ համագործակցության եզրեր կան (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2012 19:24

Քիչ առաջ ավարտվեց ՕԵԿ-ԲՀԿ հանդիպումը:

ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը հանդիպման ավարտից հետո լրագրողներին  ասաց, որ  քննարկումը հետաքրքիր  էր: Նրա խոսքերով,  վաղը տեղի է ունենալու ՕԵԿ քաղխորհրդի նիստը, որի ընթացքում կքննարկեն ԲՀԿ-ի առաջարկներն ու քաղխորհրդի նիստից հետո կհայտարարեն իրենց պաշտոնական մոտեցումները:

ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանն էլ հավելեց. « Այստեղ հիմնականում կենտրոնացանք մեծամասնական ընտրակարգի փոփոխության հարցի վրա: Շատ դրական քննարկում էր, բայց իմ ընդհանուր տպավորությունն այն է, նաեւ իմանալով ՕԵԿ դիրքորոշումը մեծամասնականի հետ կապված, որ նրանք միշտ ցանկացել են նվազագույնի հասցնել, կարծում եմ «Օրինաց երկիր» կուսակցության հետ համագործակցության եզրեր կան այս հարցում»:

Հանդիպումը տեւեց մեկ ժամ: Հիշեցնենք, որ այն անցել է ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վարդան Օսկանյանի եւ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի ու Մհեր Շահգելդյանի մասնակցությամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930