Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել Երևանի պետական մանկավարժական համալսարանի գիտխորհրդի անդամների հետ

Նոյեմբեր 15,2012 18:59

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ նոյեմբերի 15-ին հանդիպել է ԵՊՄՀ-ի  գիտխորհրդի անդամների հետ: Ողջույնի խոսքով հանդես է եկել ԵՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Շնորհակալություն հայտնելով պաշտպանության նախարարին հրավերն ընդունելու համար, Ռ. Միրզախանյանը նշել է. «Պարոն նախարար մենք հպարտանում ենք Ձեր կենսագրությամբ, որտեղ իրենց արտացոլումն են գտել մեր ազատամարտի կարևոր դրվագները: Ձեր և այլ հերոս տղաների շնորհիվ ազատագրվեցին մեր պատմական հողերը»:

ԵՊՄՀ-ի ռեկտորը նաև կարևորել է պաշտպանության նախարարության և ԵՊՄՀ-ի միջև համագործակցության խորացումը՝ նշելով, որ ԵՊՄՀ-ի դասախոսներն ու ուսանողները գրեթե ամեն շաբաթ այցելում են զորամասեր, և այս համագործակցությունը պետք է շարունակվի:

Պաշտպանության նախարարը զինված ուժերի և իր անունից շնորհակալություն հայտնելով հրավերի համար և շնորհավորելով ներկաներին ԵՊՄՀ-ի հիմնադրման 90-րդ տարեդարձի առթիվ նշել է, որ. «Բուհի շրջանավարտները տարբեր ժամանակներում իրենց ներդրումն են ունեցել Հայոց բանակի կազմավորման գործում: Ազգային ազատագրական շարժման օրերին մանկավարժական ինստիտուտում ևս կազմավորվեցին ջոկատներ»:

Պաշտպանության նախարարը նշել է նաև, որ պաշտպանության, կրթության և գիտության նախարարների հրամաններով հանրապետության բոլոր դպրոցները կցված են զորամասերին, որպեսզի զինվորը չմոռանա իր դպրոցը և մշտապես կապ պահպանի դպրոցի մանկավարժների հետ: Բացի դրանից երիտասարդները մշտապես պետք է մուտք ունենան զորամասեր` հայրենիքի պաշտպանությանը նախապատրաստվելու համար:

Սեյրան Օհանյանը կարևորել է նաև երկու ոլորտների սերտ համագործակցությունը, որը նպաստում է համատեղ կազմակերպվող մի շարք ռազմահայրենասիրական միջոցառումների միջոցով  պաշտպանության համակարգի ընդհանուր ամրապնդման առաջընթացին: «Գտնում եմ, որ մեր համագործակցությունը, որը սկսվել է մեր երկրի համար դժվարագույն ժամանակահատվածում՝ Արցախյան ազատամարտի տարիներին, այսօր արդեն դրված է բարձր մակարդակի վրա»:

Սեյրան Օհանյանը նաև ներկայացրել է ՀՀ զինված ուժերի ռազմական կրթության, սպառազինության և  այլ ոլորտներում ընթացող բարեփոխումները: Նախարարը առանձնացրել է երկրի անվտանգության համար ամենակարևոր երեք ճյուղերը՝ տնտեսությունը, բանակը և հասարակության ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որոնք հանդիսանում են մեր պետության ընդհանուր անվտանգության հիմնասյունը:

Հանդիպման վերջում պաշտպանության նախարարը իր հեղինակած «Հայկական բանակի 20-ամյա տարեգրություն» գրքի մի քանի օրինակ նվիրել է համալսարանի գրադարանին:

Այնուհետև նախարարը պատասխանել է գիտխորհրդի անդամներին հուզող հարցերին:

Սեյրան Օհանյանը գերատեսչական մեդալներով պարգևատրել է պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, իսկ ԵՊՄՀ-ի թանգարանին հանձնել հուշանվեր:

ԵՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը իր հերթին պաշտպանության նախարարին պարգևատրել է «Երևանի պետական մանկավարժական համալսարան 90» մեդալով:

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930