Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հարկային համակարգը դրել` բռնաբարել են». Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2012 18:00

«Նախ ասեմ ձեզ, որ հստակ ապացուցեցինք, որ բյուջեում 300 միլիարդ դրամ հաշվառված չէ»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքերով` կան փոփոխություններ, որ բերում են խորը եկամուտներ, կան` մակերեսային, որոնք կրկին եկամուտների փոփոխությունների են բերում. «Ոնց որ բորշչի մեջի սմետանը: Նույնիսկ այդ սմետանը կազմում է 80 միլիարդ դրամ, որով, եթե եկամուտները ավելացվեին, ապա մենք հստակ կստանայինք բյուջե, որով գոնե թոշակները կբարձրացնեինք այնքան, որքան գներն են աճել: Իսկ հիմա ստիպված ենք ասել բոլորին` թոշակը կբարձրանա 0 դրամ, իսկ գները կաճեն 5%-ով: Իբր շատ լավ էին ապրում թոշակառուները, հիմա 5%-ով էլ վատ են ապրելու: Ուրեմն` միեւնույն տարում ավելի քան 0.6%-ով իջեցնելու են բյուջեի դեֆիցիտը` 50 միլիարդ դրամով, ասում եմ` լավ գոնե 40-ով իջեցրեք, 10-ը պահեք, տարեք տվեք թոշակառուներին: Միեւնույն տարում մի 20 միլիարդի անհասկանալի ծախս է անում Կենտրոնական բանկը: Նույնիսկ, եթե Կենտրոնական բանկի առաջին տեղակալի ավտոմեքենան չառնեն, թոշակները 100 դրամով կբարձրանան: Բայց նրան անպայման պետք է ավտոմեքենա»:

Ազգային ժողովում, Հրանտ Բագրատյանի բնութագրմամբ շատ ծիծաղելի բաներ են լինում բյուջեի քննարկման ժամանակ եւ ըստ պատգամավորի, 418 միլիոն դոլար պարտքը փակելու համար կառավարությունը նույնիսկ արտարժույթի կուրս չի նախատեսել, թե ինչ կուրսով է պարտքը փակվելու. «Ասում եմ` դոլարո՞վ ա, բա հա դոլարով ա. Բա կուրսն ինչքա՞ն եք դրել բյուջեի մեջ, ասում են` չէ, կարիքը չկա: Բա մենք չիմանա՞նք դրամով ինչքան է, որ բյուջեն ճշգրիտ իմանանք: Վեր են կենում սկսում են մեզ սովորեցնել` բացարձակ ճշմարտություններ չեն լինում, այդպես չի, ժողովուրդ այս ամբիոնը մի օգտագործեք նախընտրական նպատակներով: Տո հե’նց դուք եք օգտագործում»:

Խոսելով հարկային դաշտի մասին, պարոն Բագրատյանն ասաց «Բա էդ ռոյալթին, անկեղծ ասած, մի բառ օգտագործեմ` այ մարդ, էդ հարկային համակարգը դրել մի լավ բռնաբարել են: Հիմա մետաղական հանքերը մի ձեւ են հարկվում, ոչ մետաղականը` մի ձեւ: Ես հարկելու մի ձեւ գիտեմ` հանել ենք 1000 տոննա պղնձի հանքաքար, միջազգային գինն այսքան է, դնում ենք, հանում ենք իրա աբրաբոտկայի գինը, սահմանում ենք շահութաբերության որոշակի մակարդակ, ինչպես անում է Ռուսաստանը նավթի դեպքում, ու ասում ենք`1000 տոննա, ասենք ամեն մի տոննան արժե 2 դոլար , 2000 դոլար մուծի բյուջե: Ի՞նչ բնօգտագործման վճար, ի՞նչ բնապաշտպանության վճար, ի՞նչ բնության վերականգնման բան, ի՞նչ ռոյալթի, որը կապել են շահութաբերության հետ»:

Ըստ նախկին վարչապետի, ռոյալթիի դեպքում, ոչ մի գործարար իր շահութաբերությունը ցույց չի տա, ուղղակի ծախսերը կուռճացնեն:

Իսկ թե ինչպես է ստացվել, որ բյուջեում 300 միլիարդ հաշվառված չէ, պարոն Բագրատյանը մանրամասն բացատրում է տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930