Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրան»-ն անիվների վրա. Մինսկ, Եղեգնաձոր

Նոյեմբեր 15,2012 17:56

«Ոսկե ծիրան»-ն անիվների վրա.  ֆիլմեր առանց սահմանների ծրագրով`  «Ոսկե ծիրան» կինոփառատոնը  նոյեմբերի 2-ից  9-ը  հյուրընկալվեց Մինսկի  19-րդ «Լիստոպադ»  միջազգային կինոփառատոնին:

Փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին Միկա Վաթինյանի, պրոդյուսեր, սցենարի հեղինակ, գլխավոր դերակատար Արմինե Անդայի «Ժաննան և ձայները»  և  ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսեր, դերակատար Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը»  ֆիլմերը:

«Լիստոպադ»-ի  շրջանակներում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Ոսկե ծիրանի տնօրեն Հարություն Խաչատրյանը և գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը ներկայացրեցին  Ոսկե ծիրան երևանյան միջազգային կինոփառատոնը:

«Ոսկե ծիրան»-ն անիվների վրա ծրագիրը նոյեմբերի 16-ին իր մեկնարկը կսկսի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում և կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը:  Փառատոնի բացումը տեղի կունենա Եղեգնաձորի մշակույթի տանը ժամը 18:0-ին`  ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսեր, դերակատար Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմով:

Հաջորդ օրերին կցուցադրվեն Սյուզան Խարտալյանի «Տատիկին դաջվածքները», Արթուր Խուդոյանի «Ինձ աշուղ են ասում», Կասիանա Տեր-Հարությունյանի, Սեզար և Գարի Կանանյանների «Հայկական ռապսոդիա» վավերագրական ֆիլմերը, ինչպես նաև «Ոսկե ծիրան» 9-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի Լիամետրաժ ֆիլմերի մրցութային անվանակարգում առաջին մրցանակի արժանացած` Ս. Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը:

 «Ոսկե ծիրան»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930