Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Երիտասարդները մշտապես պետք է մուտք ունենան զորամասեր` հայրենիքի պաշտպանությանը նախապատրաստվելու համար»

Նոյեմբեր 15,2012 17:41

 «Պաշտպանության նախարարության եւ կրթության ու գիտության նախարարության հրամաններով բոլոր դպրոցները կցված են զորամասերին: Զինվորը մշտապես կապ պետք է պաշտպանի իր դպրոցի հետ»,-այս մասին այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի նիստի ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարը դժվարությամբ ելույթ ունեցավ այն մարդկանց մոտ, ովքեր կրթել ու դաստիարակել են իրեն, նա շնորհավորեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողներին` համալսարանի 90-ամյակի առթիվ եւ ընդգծեց, որ բուհի շրջանավարտները տարբեր ժամանակներում իրենց ներդրումն են ունեցել Հայոց բանակի կազմավորման գործում.

«Երիտասարդները մշտապես պետք է մուտք ունենան զորամասեր` հայրենիքի պաշտպանությանը նախապատրաստվելու համար: Այս ամենը կատարվում է մեր պետության պաշտպանության ընդհանուր համակարգի ամրապնդման համար: Արիության դասերի շնորհիվ երիտասարդները կապված կլինեն հայրենիքին»,- ասաց նախարարը:

Սեյրան Օհանյանի պնդմամբ՝ ժողովրդի պատմությունը կերտվում է ոչ միայն ուժով, այլեւ մշակույթով, կրթությունով, արվեստով, որոնց շնորհիվ կձեւավորվի ճիշտ ու խելամիտ պաշտպանություն:

ՀՀ պաշտպանության նախարարը նիստի ընթացքում իր հեղինակած գիրքը նվիրեց բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հպարտությամբ նշեց, որ անկախության շրջանում մեր երկրի մեծագույն ձեռքբերումը Հայոց բանակն է.

«Այսօր ՀՀ պաշտպանության նախարարության, Հայոց բանակի եւ բուհի միջեւ համագործակցությունը սերտ է: Չկա որեւէ շաբաթ, որ մեր դասախոսները չայցելեն զորամասեր: Մանկավարժական համալսարանում մենք պատրաստում ենք զինվորական հոգեբաններ եւ սերտորեն համագործակցում ենք Ռազմական ավիացիայի ինստիտուտի հետ»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930